Thursday, 28 03 2024
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը
Ուղիղ. Ժողովրդավարական ուժերի համաժողով` նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը
Նման այցերը մեծ քաղաքական եւ անվտանգային նշանակություն ունեն. Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը
10:15
Նավթի գներն աճել են. 27-03-24

Լավ է ուշ, քան երբեք

Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը նոյեմբերի 25-ին հանդես է եկել սահմանադրական բարեփոխումների հանրաքվեից հրաժարվելու, կամ հանրաքվեն կեղծելու որևէ մտադրությունից զերծ մնալու կոչով, այն ուղղելով Սերժ Սարգսյանին, և ասելով՝ սա աշխարհաքաղաքական մարտահրավերներին դիմագրավելու միակ միջոցն է: Ամենաուշագրավն այստեղ այն է, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ուղղակի և անուղղակի կերպով այդ մարտահրավերների աղբյուր է դիտում օրինակ՝ Ռուսաստանը, հայտարարելով, որ Մոսկվան Սիրիայում իր ինտենսիվ գործողությունները թիկունքից ամրացնելու համար քայլեր է անելու նաև Կովկասում, որտեղ նախաձեռնելու է Ղարաբաղյան կարգավորման «Մադրիդյան սկզբունքների» շրջանակում բանակցային գործընթացի ինտենսիվացում:

Տեր-Պետրոսյանն այլ մանրամասներ չի ներկայացնում, թե հատկապես ինչ պլաններ ունեն իր կարծիքով Կրեմլում, սակայն նշում է, որ Հայաստանին սպասվում են ծանր մարտահրավերներ, որոնք դիմակայելու համար պետք է ազգային միասնություն և համախմբում: Հետաքրքրական է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցումն անշրջելի համարող գործչից այսօր լսել, որ Ռուսաստանը կարող է փորձել ամրացնել իր դիրքերը Կովկասում և սա մարտահրավեր է Հայաստանի համար: Ընդամենը մեկ տարի առաջ Լևոն Տեր-Պետրոսյանն, ըստ էության գլխավորում էր «ազգային միասնական» մի գործընթաց, որի նպատակն էր Հայաստանը դարձնել ԵՏՄ անդամ և կամա, թե ակամա կերպով լուծելով այդ խնդիրը, այդ գործընթացը փոշիացվեց փետրվարյան հայտնի զարգացումների արդյունքում: Եվ արդյո՞ք այդ զարգացումների արդյունքում է, որ Տեր-Պետրոսյանի համար Ռուսաստանի նախաձեռնություններն, այլևս Հայաստանի համար ոչ թե «անշրջելի» իրողություններ են, այլ մարտահրավերներ, որոնց պետք է դիմագրավել:

Մեկ տարի առաջ «ազգային միասնությունը» մարտահրավերներն, այսպես ասած, սահուն կերպով իրականացնելուն էր ծառայում, իսկ այսօր․․․ Իհարկե լավ է ուշ, քան երբեք, ինչպես ասում են, սակայն, շատ բան, իհարկե կարիք կա հասկանալու: Այն, որ Հայաստանի համար մարտահրավերներն իսկապես ահռելի են և սա առանց համազգային ներուժի, համապետական ներուժի հնարավոր չէ հաղթահարել, Տեր-Պետրոսյանը միանշանակ իրավացի է: Սակայն իրավիճակն իհարկե պետական շահի տեսանկյունից հետագա արդյունավետության համար ունի որոշակի պարզաբանումների անհրաժեշտություն, քանզի այն մարտահրավերները, որոնք նկարագրում է առաջին նախագահը, մեկ տարի, երկու տարի առաջ, սեպտեմբերի 3-ից ի վեր, գրեթե անընդհատ հիշեցնում, ահազանգում և տագնապ էին հնչեցնում այն «20-30» մարգինալները, որոնց այդ ժամանակ առաջին նախագահը «ջղաձգվողներ» էր անվանում, այն դեպքում, երբ հանրային այդ շերտերն ուղղակի աղաղակում էին, որ ԵՏՄ-ին անդամակցումը բերելու է լրջագույն մարտահրավերների անվտանգության, և մասնավորապես, հենց Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, լինելու է այդ հարցում ռուսական ագրեսիվ քաղաքականության նպաստող գործոն:

Եվ ներկայումս, Տեր-Պետրոսյանն ըստ էության, ազդադարում է այն, ինչ Հայաստանի փոքրաթիվ քաղաքացիներն ազդադարում էին մեկ տարի առաջ, ինչի կապակցությամբ զգուշացնում էին, փոխարենն անվանարկվում և իշխանությունից, և ոչ իշխանությունից: Այս պատճառով է, որ իրավիճակն, իհարկե, կարիք ունի որոշակի մանրամասների և պարզաբանումների, որպեսզի թեկուզ ուշ, բայց լավ լինի, քան երբեք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում