Ահաբեկչական խմբերը, ովքեր գործում են ռուսական Սու-24-ի ողջ մնացած օդաչուի փրկության վայրում, ոչնչացված են: Այս մասին գրում է Interfax-ը` վկայակոչելով ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովին:
«Երբ մեր օդաչուն եղել է անվտանգության մեջ, նշված շրջանում երկար ժամանակ զանգվածային հարվածներ են հասցվել ռուսական ռմբարկուների և Սիրիայի կառավարական զորքերի ռեակտիվ հրետանու կողմից»,- ասել է Կոնաշենկովը:
Նրա խոսքերով` «այդ շրջանում գործող ահաբեկիչներն ու այլ գաղտնի խմբեր ոչնչացվել են»:
Նա հավելել է, որ ռուսական կործանված Սու-24-ը փորձել են հայտնաբերել գրոհայինները պելենգի համար: