C-400 զենիթահրթիռային համալիրն արդեն տեղակայվել և մարտական հերթապահություն է սկսել Սիրիայում` ռուսական «Հմեյմիմ» ավիաբազայում: Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ գեներալ մայոր Իգոր Կոնաշենկովը, գրում է Interfax-ը:
«Ռուսաստանի զինված ուժերի գերագույն հրամանատարի որոշման համապատասխան` այսօր «Հմեյմիմ» ռուսական ավիաբազա է հասցվել և արդեն շրջանի պաշտպանության մարտական հերթապահությունը սկսել զենիթահրթիռային C-400 համալիրը»- ասել է Կոնաշենկովը:
Նրա խոսքերով` C-400-ը կապահովի Սիրիայում Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի ավիախմբի անվտանգությունը: