Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը France 24 հեռուստաալիքի հետ զրույցում հայտարարել է, որ զանգահարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, սակայն նա չի պատասխանել իր հեռախոսազանգին։
Էրդողանը մանրամասնել է, որ Պուտինին զանգահարել է ռուսական «Սու-24» ինքնաթիռի միջադեպից հետո. «Զանգահարեցի Պուտինին, սակայն պատասխան չստացա»։
Սրանից առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ցայժմ իրենք դեռ ներողություն չեն լսել Թուրքիայի բարձրագույն քաղաքական ղեկավարությունից։ Ի պատասխան՝ Էրդողանը հայտարարել է, որ իրենք ներողություն չեն խնդրելու, որ պետք է ներողություն խնդրեն իրենց օդային սահմանը խախտողները և որ այսուհետ նույնպես իրենք կկործանեն իրենց օդային տիրույթը խախտող ինքնաթիռները։