Քաթարում մի քանի ժամվա ընթացքում տեղացել է տեղումների տարեկան ամբողջ նորման, ինչը փաստացիորեն հանգեցրել է երկրում տեղաշարժի կաթվածահար լինելուն: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Երկրում տեղումների մեծ քանակության պատճառով փակվել են դպրոցներն ու առևտրի կենտրոնները:
Ջուրը ներծծվել է նաև Դոխայում գտնվող Համադ միջազգային օդանավակայանի տանիք, որը բացվել էր միայն անցյալ տարի: Երկրի վարչապետ Աբդուլլահ բին Նասեր բին Խալիֆա Էլ-Թանին կարգադրել է հետաքննություն անցկացնել` տանիքում ներծծման հետ կապված և պարզել, թե որքան թեթև են օդանավակայանի տանիքի կառույցները:
Սաուդյան Արաբիայում ևս տեղումները հանգեցրել են ճանապարհների ջրասույզ լինելուն: Լուսանկարներում և տեսագրություններում երևում է` ինչպես են Էր-Ռիադի փողոցներում լողում ավտոմեքենաները: