Ռուսական Interfax լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարության ու Թուրքիայի զինված ուժերի միջև խզվել է «թեժ գծով» փոխգործակցությունը։
Բացի այդ, հետ է կանչվել Թուրքիայում Ռուսաստանի ռազմածովային ուժերի ներկայացուցիչը, որը համակարգում էր Սևծովյան նավատորմի ու Թուրքիայի ռազմածովային ուժերի գործողությունները։
Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։ Նա հիշեցրել է, որ, այսպես կոչված, «թեժ գիծը» բացվել էր Սիրիայում ահաբեկչական ենթակառուցվածքների օբյեկտների ոչնչացման ընթացքում հնարավոր միջադեպերը բացառելու համար։