Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիան ու Ռուսաստանը կարող են հաղթահարել իրենց հարաբերություններում առկա ճգնաժամը։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն։
Նրա խոսքերով՝ մինչ այդ Ռուսաստանի ռազմաօդային ուժերը նույնպես խախտել են Թուրքիայի օդային տիրույթը, և բոլոր խնդիրները լուծվել են դիվանագիտական ճանապարհով։