ԱՄՆ Օվկիանոսային և մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչության (NOAA) օդերևութաբանական ծառայության արբանյակը տիեզերքից արձանագրել է ձյան ընացքը: Այս մասին հայտնում է ultramir.net-ը:
Suomi NPP արբանյակի միջոցով ստացված պատկերը ցույց է տալիս ռեկորդային ձյունամրրիկի հետևանքները, որն անցած հանգստյան օրերին արձանագրվել է ԱՄՆ-ի Միջին Արևմուտքի մի քանի նահանգներում:
Լուսանկարը, որը հրաշալիորեն ցույց է տալիս ձյան մասշտաբները, արվել է VIIRS գործիքով: