Google-ին պատկանող YouTube կայքում այսօր հայտնվել է Mosfilm ալիքը, որտեղ ներկայացվելու են խորհրդային ժամանակաշրջանի լավագույն ֆիլմերը: Այս մասին համաձայնություն է ձեռք բերվել Google-ի և ռուսական Мосфильм կինոկոնցեռնի միջև: Այս մասին ասվում է այսօր Google-ի կողմից տարածված մամուլի հաղորդագրությունում:
Այսօր Mosfilm ալիքի վրա ներկայացված է արդեն մոտ 50 ֆիլմ: Ամեն շաբաթ կավելացվի ևս 5-ը: Իսկ 2011 թ. այդ ալիքում ներկայացված կլինեն ամենաբարձր որակի մոտ 200 ֆիլմեր: Դրանց թվում են «Միմինոն», «Անապատի սպիտակ արևը», «Ադամանդե ձեռքը» և այլն:
«Մենք շատ ուրախ ենք, որ հիմա YouTube-ի այցելուները կարող են տեսնել խորհրդային և ռուսական հայտնի ֆիլմերը: YouTube-ի և Мосфильм-ի միջև ստորագրված է համաձայնագիրը պորվայդերի և իրավասեփականատիրոջ միջև, որից ամենաշատը շահելու են օգտատերերը»,- ասել է Ռուսաստանում Google-ի ներկայացուցիչ Վլադիմիր Դոլգովը: