Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկիրը նավթ և գազ գնում է միայն հայտնի աղբյուրներից և ապացույցներ է պահանջել նրանցից, ովքեր իրեն մեղադրում են ԴԱԻՇ-ից նավթ գնելու համար: Reuters-ի հաղորդմամբ՝ այս մասին նա հայտարարել է Անկարայում տեղացի պաշտոնյաների առջև ելույթի ժամանակ:
Էրդողանը նաև հայտարարել է, որ Թուրքիան միջոցներ է ձեռնարկում իր սահմաններին նավթի մաքսանենգությունը կանգնեցնելու համար, քանի որ դա ահաբեկչական խմբավորման եկամուտների հիմնական աղբյուրն է:
Ավելի վաղ Թուրքիային ԴԱԻՇ-ից նավթ գնելու համար մեղադրել էին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: