LifeNews-ը գրում է, որ Կրասնոյարսկի երկրամասում այսօր առավոտյան կործանված ուղղաթիռի անձնակազմը բավական հմուտ է եղել: Ըստ նախնական տվյալների՝ չվերթը սպասարկում էին երկու օդաչուներն ու մեկ բորտմեխանիկը: Նրանք բոլորը զոհվել են կործանման հետևանքով:
Օդաչուներից մեկը, ինչպես գրում է լրատվամիջոցը, 54-ամյա Ալեքսանդր Մոնախովն է, ում հաշվին կա գրանցված 9091 ժամ թռիչքաժամանակ, որոնցից ավելի քան 3000-ը՝ որպես օդանավի հրամանատար: Իր ողջ աշխատանքային պրակտիկայի ընթացքում նա ոչ մի միջադեպ չի գրանցել:
Երկրորդ օդաչուն 53-ամյա Լևոն Թանանյանն է, ով ոչ պակաս փորձառու էր՝ 9383 ժամ թռիչքաժամանակով:
Անձնակազմի երրորդ անդամը 54-ամյա բորտմեխանիկ Ռադիկ Վալեևն է եղել, ում հաշվին գրանցված է եղել 8315 ժամ թռիչքաժամանակ: