Թուրքական T24 առցանց թերթի փոխանցմամբ՝ Ռուսաստանում թուրք գործարարներ են ձերբակալվել։ Միջադեպը գրանցվել է Կրասնոդարի երկրամասում, ուր տեղի իրավապահները ձերբակալել են 60 գործարարից բաղկացած խմբի։
Նրանք մեղադրվում են զբոսաշրջային վիզայի ժամկետը խախտելու համար։ Դատարանի որոշմամբ՝ նրանք ուղարկվել են Սոչիում գտնվող ճամբար, որտեղից նրանք 10 օրում կարտաքսվեն երկրից։