Ադրբեջանական ANS հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում բախումներ են գրանցվել հավատացյալների և ոստիկանության միջև։ Բախումների հետևանքով 8 մարդ է զոհվել։ Կան նաև վիրավորներ։
Զինված միջադեպը՝ ինքնաձիգների ու նռնակների կիրառմամբ, տեղի է ունեցել մզկիթում։ Ներկա դրությամբ Ադրբեջանի իրավապահ մարմինները փակել են Նարդարան ավանի մուտքը։