Արդեն 7 ամիս տևած Armenia StartUp Cup-2015 մրցույթի 3 լավագույնները կստանան 500 հազարից մինչև 1.500.000 դրամի խորհրդատվական ծառայություններ, ինչպես նաև բիզնեսի զարգացումը խթանող ինկուբացիոն միջավայր՝ 3 ամիս ժամկետով: Առաջին տեղը գրավող գաղափարը հնարավորություն կունենա մասնակցելու Սիլիկոնե հովտում 2016-ի մայիսին կայանալիք World StartUp Cup մրցույթին:
Մրցույթի արդյունքներով 3-րդ մրցանակային տեղը զբաղեցրած «Հիմնարկ» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Ռուբեն Օսիպյանը պատմում է՝ ընկերության համահիմնադիրները տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում են աշխատում արդեն 30 տարի:
2-րդ մրցանակային տեղը զբաղեցրեց HAYA թիմը:
Թիմի մասնակիցները մտադիր են իրենց գործունեությունը սկզբում ծավալել ԱՄՆ-ում, նրանց խոսքերով՝ այնտեղ նորարարական տեխնոլոգիաներն ու ծրագրերի զարգացման համար պայմաններն ավելի նպաստավոր են: Սակայն վստահեցնում է՝ երբ իրենց գաղափարը հաջողության հասնի Հայաստանից դուրս, միանշանակ կվերադառնան ու իրենց գործունեությունը կծավալեն Հայաստանում:
Իսկ ահա առաջին պատվավոր հորիզոնականը զբաղեցրեց HY picture թիմը: