Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել 4-րդ աստիճանի վթարայնության Սիսակյան 3 հանրակացարանային շենքի ևս 17 ընտանիքների վերաբնակեցման վիճակահանության նիստը:
Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նիստը վարել է Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը: Ընտանիքների ներկայացուցիչները վիճակահանության սկզբունքով ընտրել են Աջափնյակ վարչական շրջանի Մարգարյան 45 և շինարարների 6/1 շենքերի հարկաբաժիններում առկա բնակարանները:
Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը շնորհավորել է նոր բնակարաններ ստացող ընտանիքների ներկայացուցիչներին և տեղեկացրել, որ վիճակահանությունից հետո կազմված արձանագրությունների հիման վրա կպատրաստվեն Երևանի քաղաքապետի համապատասխան որոշումներ` բնակարանները հատկացնելու վերաբերյալ: