Vesti.ru-ի փոխանցմամբ՝ սմարթֆոններ ու պլանշետներ ունեցողները միջին հաշվով տարեկան դրանց վրա ծախսում են մինչև 49 օր։ Այդ արդյունքները ստացվել են TNS ընկերության անցկացրած հետազոտության ժամանակ։
Ընդ որում՝ պարզվել է, որ 16-30 տարեկան երիտասարդ անձինք իրենց գաջեթների էկրաններին նայում են օրական 150 անգամ, և օրական դրա վրա ծախսում են մինչև 3.2 ժամ։ Օգտատերերը բջջային հեռախոսում տեղակայված միջին հաշվով 60-70 հավելվածից կանոնավորապես օգտագործում են 10-ը։