Մյունխենի «Բավարիա»-ի դարպասապահ Մանուել Նոյերը Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլում վաղաժմկետ հաղթանակի հասնելուց հետո հայտարարել է, որ պետք է խուսափել ավելորդ ինքնավստահությունից:
«Երկրպագուները գոհ են, շատերը հիանում են մեր խաղով և գովեստի խոսքեր հասցեագրում:
Բայց պետք է այսպես շարունակել և խուսափել ավելորդ ինքնավստահությունից: Առջևում դեռ երկար մրցաշրջան է և դեռ կարող են տհաճ իրավիճակներ ստեղծվել»,-Bild-ը մեջբերում է Նոյերի խոսքերը: