Բելգիայի հարավային Օվլե քաղաքում հակաահաբեչական գործողություն է սկսվել՝ հայտնոմ է La Nouvelle Gazette-ը։
Քաղաքը գտնվում է Ֆրանսիայի հետ սահմանից 50 կմ հեռավորության վրա։ Գործողությունը կապված է Բելգիայում ահաբեկչական սպառնալիքի հետ։
Մանրամասներ չեն հաղորդվում՝ կապված հակաահաբեկչական գործողությունները չլուսաբանելու Բելգիայի ոստիկանության կոչերի հետ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բելգիայի իշխանությունները մեկ շաբաթով երկարացրել են Բրյուսելում առավելագույն վտանգի ռեժիմը։