Սերբիայի «Ցրվենա Զվեզդա» ակումբը հրաժարվել է Թուրքիայում ուսումնամարզական հավաք անցկացնելու պայմանավորվածությունից: Հավաքն անցկացնելու նպատակով սերբերը կմեկնեն Կիպրոս:
«Թուրքիայի՝ Ռուսաստանի հետ կապված վերջին զարգացումների պատճառով որոշել ենք հրաժարվել այդ երկրում հավաք անցկացնելու պայմանավորվածությունից: Կարծում են, որ ճիշտ չի լինի մարզվել այնտեղ»,- El Mundo Deportivo-ն մեջբերում է «Ցրվենա Զվեզդա»-ի գլխավոր տնօրեն Զվեզդան Տերժիչի խոսքերը:
Հավելենք, որ սերբական ակումբի երկրպագուները ընկերական ջերմ հարաբերություններ են պահպանում«Սպարտակ»-ի երկրպագուների հետ, որը նույնպես հրաժարվել է Թուրքիայում հավաք անցկացնել: