ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի և Նորվեգիայի Թագավորության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը: «Համաձայնագրի նպատակն է դյուրացնել վիզաների տրամադրումը Հայաստանի քաղաքացիներին, ովքեր կկարողանան Նորվեգիայում գտնվել յուրաքանչյուր 180 օրվա ընթացքում 90 օրվանից ոչ ավելի»,- ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:
Համաձայնագիրը հնարավորություն կտա ՀՀ քաղաքացիներին Նորվեգիա այցելելու համար մուտքի վիզա ձեռք բերել ՀՀ և ԵՄ միջև համաձայնագրով սահմանված նմանատիպ պայմաններով: