Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին նշել է, որ արդեն լավ է զգում և պատրաստ է դուրս գալ խաղադաշտ:
«Ինձ արդեն լավ եմ զգում: Հիանալի աշխատել եմ և լիովին պատրաստ եմ: Կփորձեմ մասնակցել «Ինգոլշտադտ»-ի դեմ հանդիպմանը»,- Sport-ը մեջբերում է Ռիբերիի խոսքերը:
Հիշեցնենք՝ Ռիբերին վնասվածք է ստացել մարտի 11-ին Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Շախտյոր»-ի դեմ խաղում: