Մոսկվայի «Սպարտակ»-ի և Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը կարող է մարզական կարիերան շարունակել Անգլիայում։
28-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում է «Քունիզ Փարք Ռեյնջերս»-ը։ Թիմը փոխարինող է փնտրում Չարլի Օսթինին, ով առաջիկա ձմռանն, ամենայն հավանականությամբ, կփոխի ակումբային գրանցումը։
Անգլիական ակումբը «Սպարտակ»-ին կարող է վճարել 2․5 մլն եվրո։ «Քուիզ Փարք Ռեյնջերս»-ն Անգլիայի Չեմփիոնշիփում զբաղեցնում է 15-րդ հորիզոնականը։