Thursday, 25 04 2024
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով

Նորք-Մարաշից սկսածի ամենագլխավոր դասը

Ակնհայտ է, որ իշխանության ցուցադրած հակաահաբեկչական գործողությունը ավելի շատ հարցեր է առաջ բերել հասարակության մոտ և արժանացել թերահավատության և անվստահության, քան տվել պատասխաններ կամ համոզել, որ հասարակությունը գտնվում է իսկապես անվտանգ վիճակում, և Հայաստանն իսկապես անվտանգ պետություն է:

Խնդիրն այն է, որ երբ կա թերահավատություն, անվստահություն իշխանության ցուցաբերածի հանդեպ, ապա սա արդեն իսկ նշանակում է, որ Հայաստանի անվտանգության խնդիր կա, որովհետև հասարակության մոտ հարց է առաջ գալիս, թե ինչքանով է Հայաստանն անվտանգ, եթե իշխանությունները կարող են նման բեմականացում կազմակերպել՝ առանց համոզիչ բացատրությունների և պատասխանների:

Անցել է արդեն ավելի քան 24 ժամ հայտնի տեղեկատվությունից և գործողություններից, և այս 24 ժամերի ընթացքում հասարակությանը տրված պաշտոնական մեկնաբանություններն ու բացատրությունները դույզն-ինչ ավելի համոզիչ չեն դարձրել տեղի ունեցողը քաղաքացիների համար, քան առաջին րոպեներին կամ առաջին ժամերին: Իսկ իշխանությունները ինչ-որ բան փորձել են բացատրել անգամ Սերժ Սարգսյանի մակարդակով կազմակերպված խորհրդակցության միջոցով, որ իրականացվեց ԱԱԾ պետի և ոստիկանապետի հետ:

Այն, ինչ ասվել է մինչև հիմա, Սերժ Սարգսյանից սկսած, ըստ էության ընդամենը հասարակության մոտ խորացրել է մի համոզում, որ իշխանությունն ինչ-որ բան հնարել է, բեմադրել, քան կանխարգելել իրական վտանգներ: Սակայն հասարակության այս թերահավատությունը ինքնին դեռևս չի նշանակում, որ ճիշտն, այսպես ասած, հասարակության կասկածը կամ անվստահությունն է: Հասարակությունը գուցե սխալ է, երբ թերահավատորեն է մոտենում այս տեղի ունեցածին, չի հավատում, որ իսկապես եղել է վտանգավոր բացահայտում, իսկապես եղել է սպառնալիք պետությանը, պետականությանը: Հասարակությունը միգուցե շատ սխալ է, որ կասկածում է իշխանության հայտարարություններին և տեսագրությանը, գուցե բարձրացվող հարցերը իսկապես մասնագիտական չեն, ինչպես ակնարկում է ԱԱԾ պետը, և միգուցե նա իրավացի է, որ շուտով այնպիսի համոզիչ բաներ կներկայացնեն, որ բոլորը անհարմար կզգան թերահավատությունից բխող պիտակավորումների կապակցությամբ: Գուցե:

Բայց առայժմ այդպես չէ, հետևաբար առայժմ իրավացի է հասարակությունը, առավել ևս, որ մարդիկ որևէ դատապարտելի կամ քրեորեն հետապնդելի բան չեն անում, ընդամենը կասկածում են իշխանական ինֆորմացիային և պահանջում են ավելի համոզիչ և հանգամանալից պատասխաններ ու փաստեր: Սակայն սա ինքնին խնդրի մի փոքր մասն է միայն: Միգուցե իշխանությունը վաղը կներկայացնի այդ փաստերը, կհամոզի հասարակության մեծ մասին:

Խնդիրը այստեղ ավելի մեծ և հիմնարար կողմ ունի, դա այն է, որ հասարակությունը անգամ նմանօրինակ վտանգավոր իրողությունների, նմանօրինակ սպառնալիքների առումով թերահավատ է իշխանությունների թե խոսքի, թե գործի հանդեպ: Այ, սա ամենամեծ սպառնալիքներից մեկն է՝ ոչ միայն Հայաստանի, այլև ցանկացած պետության համար: Երբ պետության մեջ իշխանության խոսքն ու գործը անգամ նմանօրինակ վտանգներին և ռիսկերի վերաբերող հարցերում նման թերահավատություն են առաջացնում հասարակության մոտ, արժանանում նման անվստահության, ապա դա պետական անվտանգության հիմնարար բաց է, որի պատասխանատուն հենց իշխանությունն է: Նման սահմանային իրավիճակներում է իշխանությունը տեսնում, թե իր հակահասարակական, անարդյունավետ քաղաքականությունը կյանքի մյուս բոլոր ոլորտներում և հարցերում ինչպես կարող է լրջագույն փաստերի առաջ կանգնեցնել ամենակարևոր խնդիրների, մասնավորապես՝ անվտանգության նման մարտահրավերների պայմաններում:

Ի վերջո՝ դեպքերը կարող են լինել այնպիսին, որ հասարակական հավատն ու վստահությունը ունենան առավել կենսական և գործնական նշանակություն մարտահրավերների և սպառնալիքների արագ ու լիարժեք չեզոքացման համար: Եվ այստեղ արդեն կլինի չափազանց վտանգավոր մի կազուս, երբ հանրությունը չի հավատա իշխանությանը, կհամարի սպառնալիքը հերթական բեմականացում՝ խմբային, կուսակցական կամ իշխանական շահերով պայմանավորված, և արդյունքում պետական անվտանգության ամբողջական ապահովման շղթան կխափանվի, քանի որ հասարակության վստահությունը այս հարցում ունի էական նշանակություն անվտանգության ամբողջականության համար:

Եվ ուրեմն՝ եթե իշխանությունը խոսում է այն մասին, որ աշխարհաքաղաքական իրավիճակը բերել է լրջագույն ռիսկերի ու մարտահրավերների, ինչը, իհարկե, անվիճարկելի իրողություն է, ապա նույնքան անվիճարկելի է դառնում և այն, որ հասարակության անվստահությունը հաղթահարելը, հասարակության մոտ իշխանության հանդեպ վստահության ամուր և խորքային հիմքերի ամրագրումը դառնում է արդեն պետական անվտանգության խնդիր:

Իսկ թե ինչ է պետք անել հասարակության վստահությունը գտնելու համար՝ Հայաստանում բազմիցս և ամեն օր քննարկվող թեմա է: Պետք է կառուցել օրենքի, իրավունքի և հավասարության միջավայր, որտեղ մարդը կզգա, որ պաշտպանված է օրենքով՝ անկախ իր սոցիալական կարգավիճակից: Սա նոյեմբերի 25-ին տեղի ունեցածի և ըստ էության մինչև այսօր էլ շարունակվողի ու հավանաբար՝ դեռ ապագայում էլ օրակարգային և տեղեկատվական գերակա թեմայի ամենաառանցքային, գլխավոր խնդիրն է, որը պետք է դառնա քննարկման առարկա հասարակություն-իշխանություն տիրույթում:

 

Լուսանկարը՝  Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում