Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելը խոսել է Եվրոպայի լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի 5-րդ տուրի «Կրասնոդար»-ի դեմ առաջիկա հանդիպման մասին:
«Չենք մտածում ոչ-ոքիի մասին: Միայն հաղթանակ: Պետք է որակյալ խաղ ցուցադրենք: Մեծ հարգանքով ենք վերաբերում «Կրասնոդար»-ին: Ջանք չենք խնայելու, որպեսզի կարողանանք հաղթել:
«Համբուրգ»-ից կրած պարտությունը մոտիվացնում է մեզ: Համապատասխան ուղղումներ ենք մտցրել, որոնք պետք է շտկեն մեր թերությունները»,- Bild-ը մեջբերում է Տուխելի խոսքերը: