Հռոմի պապ Ֆրանցիսկոսը նոյեմբերի 26-ին Քենիայի քրիստոնյաների և մուսուլմանների համայնքների առաջնորդներին հայտարարել է, որ նրանք այլընտրանք չունեն և պետք է երկխոսություն վարեն վերջին ժամանակներս ծայրահեղականների կողմից կատարվող հարձակումների ֆոնին։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը։
Քենիա ժամանելուց հետո, որտեղից սկսվել է Հռոմի պապի աֆրիկյան շրջագայությունը, նա հայտարարել է, որ կրոնը չի կարող օգտագործվել բռնությունն արդարացնելու համար, և ցավ է հայտնել, որ «շատ հաճախ երիտասարդներին արմատականներ են դարձնում հանուն կրոնի, որպեսզի գժտություն ու վախ տարածեն»:
Հովվապետը նաև պատարագ է մատուցել Նայրոբիում։