Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինան ու Թուրքիան պայմանավորվել են Սև ծովի ջրատարածությունում անվտանգության ուժեղացման շուրջ։ Այս մասին հայտնել է «Ուկրօբորոնպրոմ» պետական պաշտպանական կոնցեռնի մամլո ծառայությունը:
«Ուկրաինան ու Թուրքիան համատեղ կկառուցեն ծովային արդյունաբերություն՝ Սև ծովի ջրատարածությունում անվտանգության ու պաշտպանության ուժեղացման համար։ Այդ ուղղությունը կլինի մեր երկրների միջև համագործակցության առանցքային ասպեկտներից մեկը»,- հայտնել է կոնցեռնի մամլո ծառայությունը։
«Ուկրօբորոնպրոմ» կոնցեռնի՝ արտաքին տնտեսական գործունեության հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Դենիս Գուրակը հայտարարել է, որ ձեռնարկությունը ցանկանում է օտար ներդրումներ գրավել երկրի պաշտպանական արդյունաբերական համալիրում, ինչը քննարկվել է Turkey Defence Week 2015-ի ժամանակ։