Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Goal.com-ի հետ զրույցում պարզաբանել է, թե ինչու չի ցանկանում, որ «Արսենալ»-ը հաղթահարի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի արգելքը։
«Իհարկե, ցանկանում եմ, որ անգլիական բոլոր թիմերը դուրս գան փլեյ-օֆֆ, բայց «Արսենալ»-ի մրցակիցն «Օլիմպիակոս»-ն է, որի մարզիչն ընկերոջս տղան է։
Եթե անկեղծ լինեմ, չեմ ցանկանում, որ «Արսենալ»-ը դուրս գա փլեյ-օֆֆ։ Ցանկանում եմ այնտեղ տեսնել «Օլիմպիակոս»-ը։ Այդուհանդերձ, «Արսենալ»-ն ի զորու է հաղթել Աթենքում, չնայած, որ ընթացիկ խաղարկությունում այդքան էլ հաջող չէ հանդես գալիս։
Նշեմ նաև, որ եթե նրանք հայտնվեն Եվրոպայի լիգայում, ապա անմիջապես կդառնան մրցաշարի ֆավորիտը»,- հայտարարել է Ռոնալդուն։