Ռուս-վրացական սահմանի՝ «Կազբեգի-Վերին Լարս» հսկիչ-անցակետի մոտ հարյուրավոր բեռնատարներ են կուտակվել Թուրքիայից ներկրվող բեռների նկատմամբ Ռուսաստանի կողմից հսկողության ուժեղացման պատճառով: Այս մասին հայտնել է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությանն մամուլի կենտրոնը՝ փոխանցում է Sputnik-ը։
«Կազբեգի» մաքսային անցակետն աշխատում է առանց խափանումների: Ներկայում Ռուսաստանի Դաշնության կողմից «Լարս» մաքսային անցակետում որոշակի խոչընդոտներ կան Թուրքիայից տարանցիկ բեռների համար»,-ասված է հաղորդագրության մեջ:
Բեռնատար մեքենաների մի մասը, որոնց ռուս մաքսավորները թույլ չեն տվել անցնել, վարորդների խնդրանքով ուղարկվել է Թուրքիայի և Ադրբեջանի ուղղությամբ։