Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահի դեկտեմբերյան այցը Ռուսաստան պաշտոնապես չեղյալ չի հայտարարվել, սակայն օդում առկախված են մնացել շատ հարցեր։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Իրավիճակը պարզ չէ։ Պաշտոնապես որևէ չեղարկում դեռ չի եղել, սակայն անկասկած է, որ ներկայումս օդում առկախված են շատ հարցեր, որոնք վերաբերում են այդ միջոցառման անցկացման հնարավորությանը։ Սակայն ընդգծում եմ՝ այցը դեռ չեղյալ չի հայտարարվել»։
Էրդողանը պետք է դեկտեմբերին մասնակցի Ռուս-թուրքական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի հերթական նիստին։