Ռուսաստանը Սիրիայում տեղակայել է С-400 զենիթահրթիռային համալիր՝ հայտնում է RIA Novosti-ն։
Չորեքշաբթի հայտնի էր դարձել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել «Խմեյմիմ» ավիաբազայում С-400 նորագույն ՀՕՊ համակարգի տեղակայման ՊՆ հայցին։ Հայցն ուղղվել էր այն բանից հետո, երբ թուրքական կործանիչները Սիրիայի տարածքում խոցել էին ռուսական «Սու-24» ռազմական ինքնաթիռ։
С-400-ը «Մոսկվա» հրթիռային հածանավի «Ֆորտ» համալիրի հետ արդեն Սիրիայի ափերին է, դրանք կապահովեն ռուսական ավիախմբի թռիչքների անվտանգությունն ու կոչնչացնեն դրան համար վտանգ ներկայացնող ցանկացած թիրախ։