Thursday, 25 04 2024
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել

Հայաստանում ռուսական ռազմաբազաները կարող են դառնալ Թուրքիայի թիրախը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Ստեփան Գրիգորյանը:

– Պարոն Գրիգորյան, Թուրքիայի կողմից Սիրիայում Ռուսաստանի ինքնաթիռի ոչնչացումը մեծ լարվածություն է առաջացրել այդ երկու երկրների միջև: Այդ երկրների հակամարտությունն ի՞նչ  բացասական ազդեցություն կարող է թողնել Հայաստանի վրա: Օրինակ՝ մեր երկրում ռուսական ռազմաբազաները կարո՞ղ են Թուրքիայի համար թիրախ դառնալ:

– Կարող են դառնալ: Բայց ինչո՞ւ: «Իսլամական պետության» դեմ պայքարը ցույց տվեց, որ կան երկրներ, որոնք անկեղծորեն ուզում են պայքարել: Ֆրանսիան, Ամերիկայի Միացյալ Նահանգները, վերջին շրջանում ներգրավվեց նաև Ռուսաստանը: Եվ շատ հետաքրքիր է, որ Թուրքիան ԻՊ դեմ պայքարը փորձեց օգտագործել, օրինակ, քրդերի դեմ կռվելու համար: Թուրքերն ավելի շատ խփում էին քրդերին, այն քրդերին, որոնք փախչում են Իրաք, հարվածում էր ԻՊ-ը:

– Բայց չէ՞ որ Թուրքիան ինչ-որ տեղ նաև ֆինանսավորում և հովանավորում է ԻՊ-ին:

– Այո՛, բայց ոչ թե ֆինանսավորում է, այլ ինչ-որ հարաբերությունների մեջ է մտնում: Կան տվյալներ, որ ԻՊ-ն իր գրավված նավթահորերի նավթը վաճառում է Թուրքիայի միջոցով: Այո՛, առանձին դեպքերում տվյալներ կան, որ Թուրքիան համագործակցում է իսլամիստների հետ: Եվ Թուրքիան այս խառը իրավիճակն ուզում է օգտագործել իր շահերի համար, այլ ոչ թե ԻՊ դեմ անկեղծ պայքարի համար: Եվ այստեղ է, որ ես մտավախություն ունեմ, թե ՌԴ հետ ունեցած լարվածությունը կարող են ուղղվել մեր դեմ, թեկուզ ռազմաբազայի առումով: Հուսով եմ, որ դա չի լինի, բայց մենք միշտ պետք է հասկանանք, որ այդ վտանգը կա: Դժբախտաբար, Թուրքիայի այսօրվա արտաքին քաղաքականությունն անկանխատեսելի է:

– Թուրքիայի ուղղաթիռները մի քանի շաբաթ առաջ հատեցին հայկական սահմանը: Փորձագիտական շրջանակներում վստահություն կար, որ դա ուղղված էր ՌԴ դեմ, բայց, այդ ոտնձգությունը կատարվեց ՀՀ սահմանի նկատմամբ: Այսինքն՝ Թուրքիան ՌԴ հետ ունեցած տարաձայնությունն արդեն օգտագործեց մեր երկրի դեմ:

– Այո՛, և հենց դա է պատճառը, որ ինձ մտահոգում է, թե Թուրքիան փորձում է ՌԴ հետ իր հաշիվներն ինչ-որ չափով լուծել նաև մեզ ճնշելով կամ իր ուժը մեզ ցույց տալով:

– Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանն օրեր առաջ Մոսկվայում հայտարարեց, թե Ստեփանակերտի օդանավակայանի պատրաստ լինելու դեպքում կարող են ՌԴ հետ քննարկել այն հակաահաբեկչական գործողությունների համար օգտագործելու հարցը: Այսինքն՝ հայկական կողմը կարես թե տարածաշրջանային մեծ կոնֆլիկտում ներգրավվելու առիթ է տվել:

– Բ. Սահակյանի այդ հայտարարության վերաբերյալ ինչ-որ հերքումներ եղան, որ ուղղակիորեն այդպես չի ասվել, որ նրան նման հարց է ուղղվել: Այնուամենայնիվ, ՀՀ-ն ռուս-թուրքական այդ կոնֆլիկտի մեջ ներգրավելու ցանկացած փորձ պետք է կարողանանք կանխել: Ոչ մի դեպքում պետք չէ կարթը կուլ տալ և ասել, թե պետք է ռուսական ռազմաբազան կամ Ստեփանակերտի օդանավակայանն օգտագործել «Իսլամական պետության» դեմ պայքարում: Իրավիճակը շատ խառն է, և ՀՀ-ն պետք է դրանից առավելագույնս հեռու պահի իրեն և ոչ մի դեպքում չպետք է ներգրավվի այնպիսի հարցերի մեջ, որոնք մեզ չեն վերաբերում: Իհարկե, իսլամիստական ահաբեկչության դեմ պայքարը շատ կարևոր է, և ՀՀ-ն ճիշտ հայտարարություն է անում, որ ասում  է, թե ահաբեկչությունն անթույլատրելի է: Բայց մենք այնքան ուժ չունենք, որ ռազմական ինքնաթիռներ ուղարկենք ու կռվի մեջ մտնենք: Դա գլոբալ խաղացողների խնդիրն է, ՌԴ-ԱՄՆ-ԵՄ: Ի վերջո, տարածաշրջանում դա Իրանի մասշտաբի հարց է և ոչ թե մեր: Մենք չպետք է ներգրավվենք այդ կոնֆլիկտում և չպետք է թույլ տանք, որ մեզ ներգրավեն, նույնիսկ եթե ներգրավողը մեզ բարեկամ երկիր է:

– Ռուսաստանը Թուրքիայի դեմ արդեն սկսել է օգտագործել Հայոց ցեղասպանության հարցը: ՌԴ-ում նախաձեռնություններ են անում, որ Ցեղասպանությունը ժխտողների նկատմամբ պետք է պատժամիջոցներ սահմանվեն:

– Շատ լավ է: Այդ գործընթացը մեզանից անկախ է գնում, մենք դրա հետ գործ չունենք, բայց դա չպետք է նշանակի, որ մենք չպետք է ասենք, թե ինչու Թուրքիան խփեց ռուսական ինքնաթիռը: Պաշտոնական Երևանի և մեր հասարակության կարծիքը պետք է լինի այն, որ Թուրքիան սխալ արեց, որ խփեց ռուսական ռազմական ինքնաթիռը, քանի որ այդ ինքնաթիռը շատ կարևոր գործ է կատարում՝ ռմբակոծում է իսլամիստական ռազմական պետության խմբավորումներին: Բայց նորից եմ կրկնում, մենք չպետք է ներքաշվենք այդ կոնֆլիկտի մեջ:

 

Լուսանկարը՝  Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում