Կրեմլում չեն բացառում Թուրքիայից ահաբեկչական սպառնալիքը: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Պատասխանելով լրագրողի հարցին՝ արդյոք Թուրքիայից գյուղատնտեսական ապրանքների մատակարարումների վերահսկողության խստացումը կապվա՞ծ է ահաբեկչական գործոնների հետ, Պեսկովը պատասխանել է. «Դա կապված է տարբեր գործոնների հետ, տարբեր գործոնների բավական լայն սպեկտրով»:
Հարցին՝ ինչպիսի՞ն է դրանում ահաբեկչական սպառնալիքի դերը, Պեսկովն այսպես է պատասխանել. «Ահաբեկչական սպառնալիքի դերը, անխոս, չի կարելի բացառել»: