Ինչպես հայտնում են տաբլոիդները՝ Անջելինա Ջոլին բանակցում է Universal կինոստուդիայի հետ «Ֆրանկենշտեյնի հարսնացուն» ֆիլմի ռիմեյքում իր մասնակցության վերաբերյալ: Անջելինային գլխավոր դեր է առաջարկվել՝ հայտնում է starslife.ru-ն:
Ներկայումս ապագա թրիլլերի մասին գործնականում ոչինչ հայտնի չէ: Ֆիլմի սցենարով ու բեմադրությամբ կզբաղվի Նիլ Բերգերը: Թե ինչի մասին կլինի ֆիլմը՝ չի հաղորդվում:
Հիշեցնենք՝ «Ֆրանկենշտեյնի հարսնացուն» օրիգինալ ֆիլմը 1931թ. «Ֆրանկենշտեյն» դասական ֆիլմի սիկվելն է: