Հոլիվուդյան դերասան Չարլի Շինի՝ իր ՄԻԱՎ-կարգավիճակի մասին խոստովանությունը կարող է վատ անդրադառնալ հարգված ընկերությունների հետ նրա համագործակցության վրա: Արևմտյան տաբլոիդների հաղորդմամբ՝ Fiat ավտոարտադրող ընկերությունը որոշել է դադարեցնել նրա հետ համագործակցությունը՝ մտահոգվելով իր հեղինակության համար: Այս մասին հայտնում է starslife.ru-ն:
Դեռ բոլորովին վերջերս նրանք Չարլիին առաջարկել են մասնակցել 124 Spider ռոդսթերի գովազդին, և նկարահանումներն արդեն ավարտվել են, բայց այժմ ընկերությունը որոշել է չթողարկել հոլովակը: Աղբյուրները պնդում են, որ գովազդում նրա երևալը կարող է բացասաբար անդրադառնալ ոչ միայն ապրանքանիշի ավտոմեքենաների իմիջի, այլև ավտոմեքենայի նոր մոդելի վաճառքի վրա: Ավտոկոնցեռնը Շինի հետ համագործակցում է արդեն 3 տարի:
Հիշեցնենք՝ դերասանի սիրեկաններից մեկը դատի է տվել Չարլիին՝ նրանից պահանջելով 20 մլն դոլար բարոյական վնասի հատուցում: Ավելի վաղ այդ նույն տղամարդը Շինին շանտաժի է ենթարկել պոռնոգրաֆիկ տեսանյութով՝ սպառնալով հրապարակել այն, եթե դերասանն իրեն 10 մլն դոլար չվճարի: Չարլին չի ցանկացել, որ մարդիկ իմանան իր համասեռամոլության մասին, և կատարել է նրա պահանջը, բայց նա նորից է գումար պահանջել, այս անգամ՝ 20 մլն: Այդ ժամանակ Շինը որոշել է հրապարակավ խոստովանել իր ՄԻԱՎ-կարգավիճակի մասին: Հայցվոր-սիրեկանը այժմ պնդում է, որ արտիստն իրեն չի տեղեկացրել իր հիվանդության մասին, և պահանջում է, որ դատարանը Շինից գանձի 20 մլն դոլար: