Այսօր Տիգրան Մեծ 1 հասցեի բնակիչները կրկին հավաքվել էին կառավարության շենքի դիմաց և հանդիպում էին պահանջում վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ։ Երբ կառավարությունից որևէ մեկը նրանց չընդունեց, բնակիչները փակեցին Հանրապետության հրապարակ տանող Տիգրան մեծ պողոտան։
Ոստիկանության միջամտությամբ ճանապարհը բացվեց, և կառավարության աշխատակիցներից Դավթյանը խոստացավ, որ առաջիկա 3 օրվա ընթացքում գումարները կփոխանցվեն 12 բնակիչների հաշիվներին, որոնցից միայն 1-ին չեն կարողանում գտնել։
Նշենք, որ ճանապարհը փակելիս վատացավ բնակիչներից մեկի ինքնազգացողությունը, և ժամանեց շտապօգնություն։
Առավել մանրամասն՝ տեսանյութում: