Tuesday, 23 04 2024
Փաշինյանի պատասխանն Էրդողանի շանտաժին
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ
Իջևանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերը կոպիտ խախտած «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԳ փոխնախարարը Արգենտինայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև

Հայկական պետականության վստահության քվեն

Այսօր Լոս Անջելեսում տեղի է ունենալու «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոն-հանգանակությունը, որի նպատակն այս տարի Արցախի բազմազավակ ընտանիքների բնակարանային և այլ կարիքներն են:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոն-հանգանակությունն այս տարի ստանում է առանձնահատուկ նշանակություն: Այն, իհարկե, առանձնահատուկ է եղել միշտ կամ այդպիսին պետք է լիներ միշտ, սակայն պետք է խոստովանել, որ իր գոյության երկու տասնամյակի ընթացքում հիմնադրամն առանձնահատկությունն այդ բառի իսկական իմաստով պահել է մի քանի տարի, իսկ հետո վերածվել է, մեծ հաշվով, մի սովորական բարեգործական կառույցի, որն իր հնչեղությունն ավելի շատ իներցիոն ուժով է պահել, քան բուն ֆունկցիոնալությամբ: Եվ այստեղ, իհարկե, հիմնադրամն ինքնին առանձնապես քիչ մեղք ունի, և առանցքային խնդիրը պետականության այն որակներն են, որի ըստ էության այցեքարտերից մեկն էլ հանդիսանում էր կամ պետք է հանդիսանար համահայկական հիմնադրամը:

Պետական որակների կորստի, անկման, դեգրադացման հետ մեկտեղ, նվազեց հիմնադրամի հանդեպ համահայկական հետաքրքրությունն ու վստահությունը: Այս մասին, իհարկե, շատ է ասվել ու խոսվել, սակայն ներկայիս ժամանակահատվածում խնդիրը ստացել է իսկապես սուր և հրամայական իմաստ, նշանակություն: Ներկայումս աշխարհը գտնվում է չափազանց թեժ, բարդ մի ժամանակաշրջանում, դինամիկ և գլխապտույտ զարգացումների, ահագնացող դիմակայությունների փուլում, որոնք անմիջականորեն ծավալվում են արդեն Հայաստանի և Ղարաբաղի սահմաններում, միաժամանակ Սիրիայում էլ ըստ էության «սահմանին» է հայտնվել հայության մեկ այլ մաս:

Մարտահրավերներն ուժգնանում են, նեղանում, կոշտանում, դառնում ավելի ու ավելի լսելի և շոշափելի: Եվ այս իրավիճակում, մեղմ ասած, առավել քան ակնհայտ է դառնում, որ Հայաստանի և Ղարաբաղի անվտանգությունը և ըստ էության սփյուռքահայության անվտանգությունը մեծապես փոխկապակցված են այն ամբողջական ներուժին, որ ունի աշխարհասփյուռ հայությունը, և որի առանցքը, ողնաշարը պետք է լինի Հայաստանը, հայկական պետականությունը՝ ներառյալ Ղարաբաղը, իսկ փոխկապակցվածությունը ապահովող և գեներացնող գործիքը պետք է լինի «Հայաստան» համահայկական հիմնադրամը: Եվ ահա, այս տեսանկյունից է, որ ներկայիս ժամանակահատվածում հեռուստամարաթոն 2015-ը ստանում է առանձնահատուկ աշխարհաքաղաքական բնույթ:

Մյուս կողմից, սակայն, այդ բնույթով հանդերձ, այն ըստ էության իր նշանակությամբ և դրսևորումով ավելի շատ լինելու է ղողանջող զանգ՝ աշխարհասփյուռ հայության համար, միաժամանակ այդ հայության անունից հայկական պետականության պատասխանատու «էլիտաների» համար ղողանջող զանգ: Զանգ այն մասին, որ հայկական պետականության որակները արմատապես փոխելն այլընտրանք չունի, և համազգային հանգանակության պետք է գնալ այդ փոփոխության միջոցով, ոչ թե այդ փոփոխության համար գնալ հանգանակության, այլ այդ փոփոխության միջոցով գնալ՝ հանգանակության համար: Որովհետև համազգային հանգանակության ակցիաները, ըստ էության, լոկ դրամահավաք չեն: Դրանք պետականությանը տրվող վստահության քվեներ են, և ակնհայտ է, որ այդ քվեները, ըստ էության, էվոլյուցիա չեն ապրում, և հակառակը՝ նկատելի է որոշակի անկում:

Եվ այսօր, ըստ էության, հայկական պետականության համահայկական վստահության քվեի հերթական օրն է, ու այդ օրը պետք է «հանգանակվի» նախևառաջ պետականության ամենաարագ արդիականացման անհրաժեշտության գիտակցումը, հայկական պետականությունը քրեաօլիգարխիկ պայմանավորվածությունների փոխարեն իրավունքի, օրենքի, սահմանադրական կարգի, ազատության, հավասարության և եղբայրության գաղափարների վրա տեղափոխելու կենսական հրամայականի գիտակցումը, Հայաստանն օրենքի, արդար և ազատ մրցակցության տարածք դարձնելու, Հայաստանը համահայկական ստեղծագործական պոտենցիալի պարարտ միջավայրի վերածելու անհրաժեշտության գիտակցումը: Մնացյալ վիճակագրությունն ու հաշվապահությունը դառնում է երկրորդական:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում