Այսօր Տիգրան Մեծ 1 հասցեի բնակիչները կրկին հավաքվել էին կառավարության շենքի դիմաց և հանդիպում էին պահանջում վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ։
Վերջին շրջանում նրանք հանդիպել էին վարչապետի հետ, և վերջինս խոստացել էր, որ անտուն բնակիչների խնդիրը կլուծվի, մինչև սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսները բոլորի բնակարանների գումարները կփոխանցվեն նրանց հաշիվներին, սակայն արդեն դեկտեմբեր ամիսն է մոտենում, բայց բնակիչներից ոչ ոք իր բնակարանի գումարը չի ստացել։
«Ես կարծում եմ՝ ամոթն էլ է լավ բան, ինչքա՞ն կարելի է քո երկրի քաղաքացուն խաբել, ստորացնել։ Թոռնիկներիս հետ դարձել ենք բոմժ, ամբողջ օրը փողոցներն ենք, վարձով տներ ենք փոխում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում դժգոհեցին Ֆիրդուսի բնակիչները՝ հավելելով, որ եթե առաջիկայում իրենց խնդիրը լուծում չստանա, ամենօրյա ակցիաներ են սկսելու։
Առավել մանրամասն՝ տեսանյութում: