Ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ, աշխարհի և Եվրոպայի նախկին չեմպիոն Նազիկ Ավդալյանը գոհ չէ իր ելույթից աշխարհի առաջնությունում:
«Բնականաբար, ես գոհ չեմ, քանի որ համեմատում եմ իմ նախկին ելույթների հետ: Ճիշտ է` մրցահարթակ դուրս չէի եկել6 տարի, բայց ես ավելին էի ակնկալում: Ֆիզիկապես ես ինձ լավ էի զգում և մեջքիս վնասվածքն չէր խանգարում: Թեպետ ունեի այլ վնասվածքներ, բայց դրանք ցավազրկված էին:
Ինչքան էլ վնասվածքները շատ կամ ցավոտ լինեն, այդ պահին պետք է մոռանալ նրանց մասին: Առջևում Եվրոպայի առաջնությունն է, և ես կփորձեմ լավագույնս հանդես գալ: Ինձ համար առաջնայինն Օլիմպիական խաղերն են»,-ՀԱՕԿ պաշտոնական կայքը մեջբերում է Նազիկ Ավդալյանի խոսքերը: