Դահուկորդ Սերգեյ Միքայելյանը մասնակցում է դահուկավազքի աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլին: Այդ մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը:
Ավանդության համաձայն, գավաթի խաղարկությունն անցկացվում է ֆինլանդական Ռուկա քաղաքում: Հայաստանն այս տարի ևս կներկայացնի Սերգեյ Միքայելյանը, ով արդեն երկրորդ տարին է ինչ մասնակցում է խաղարկությանը:
Դահուկավազքի աշխարհի գավաթի խաղարկության մեկնարկը կտրվի նոյեմբերի 26-ին: Այն կավարտվի նոյեմբերի 29-ին: