Tuesday, 16 04 2024
01:00
«Բոլոր կենդանիներն անկել են». հրդեհի հետևանքները Եվպատորիայի կենդանաբանական այգում
Տուժող է ճանաչվել ՔՊ 5 անդամ
Իսրայելին հարվածելուց հետո Իրանն ավելի բաց է խոսում արտաքին դերակատարների դեմ
00:45
Փարիզը խորհրդակցությունների համար հետ է կանչում Ադրբեջանում իր դեսպանին
Կեղծված փողով գնել է երկու բանկա մուրաբա և մեկ լիտր գինի
Ադրբեջանը վերադառնո՞ւմ է ԵԽԽՎ
Երեխան անզգուշաբար վայր է ընկել 2-րդ հարկի հարևանի տան «կազիրյոկի» վրա, ապա գետնին
Մոսկվայից Վրաստանին «ստալինիզմ» են մաղթում. «ռուսական օրենքի» շահառումները
Մեր քայլերը պետք է պարզ լինեն Իրանին. անորոշությունը նվեր է «զախարովաներին»
Խուզարկություն՝ Առողջապահության նախարարությունում և Ուիգմոր կլինիկայում․ տնօրենը բերման է ենթարկվել
Մեկնարկել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերման գործընթացը
00:15
«Իսրայելի և Իրանի հակամարտությունը Մերձավոր Արևելքը հասցրել է «անդունդի եզրին»». Բորել
00:00
Սերբիայի նախագահն Ալիևից օգնություն է խնդրել
Բագրատունյաց փողոցում 22 ավտոտնակ կքանդվի, տարածքը կբարեկարգվի
Սևանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի որոշակի ավելացում
Նման քաղաքական որոշում չկա, դա իմ անձնական կարծիքն է. Անդրանիկ Քոչարյանը` Ցեղասպանության զոհերի ցուցակներ կազմելու մասին
Էրդողանը նշել է Իսրայելի և Իրանի միջև լարվածության պատասխանատուի անունը
Վարդան Այվազյանը անցնում է ապօրինի գույքի բռնագանձման գործով
Ռուսաստանի «ուղղահայացը» եւ Արեւմուտքի «զուգահեռականը». ռուսական զորախումբը հեռանու՞մ է ԼՂ-ից
Սահմանազատումը, 4 գյուղերը ռուս-ադրբեջանական հիբրիդային կոնցեպտներ են, Բաքվին խաղաղություն պետք չէ
Վրաստանը փորձում է բարձրացնել իր գինը. ի՞նչ ռիսկեր կան Հայաստանի համար «թանկացումների» այս փուլում
21:50
Ամստերդամի քաղաքապետը կոչ է արել կարգավորել կոկաինի և էքստազիի վաճառքը
21:40
Լուկաշենկոն երեք շրջանների նահանգապետերին սպառնացել է հաշվեհարդարով
21:30
Ղազախստանում հեղեղումների պատճառով պետական միջոցների խնայողության խիստ ռեժիմ է մտցվել
21:20
Պուտինը Ռայիսիի հետ զրույցում Իրանի և Իսրայելի խելամիտ զսպվածության հույս է հայտնել
Բաքվի հանցանքները՝ ՄԱԿ-ի դատարանում. ինչ արդյունքներ ակնկալել
21:10
Իրանն իր հարևանների անվտանգությունը համարում է իր անվտանգությունը․ դեսպան Սոբհանի
Երեւան-Էր Ռիյադ. կլինի՞ բարձր մակարդակի պայմանավորվածություն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
20:50
Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ

«Ձեզ կհայտարարեն հաղթանակած, հերոս ժողովուրդ, որը կանգնել է Ռուսաստանի կողքին». Վադիմ Դուբնով

«Հայաստանի միացումը ՀՕՊ ընդհանուր համակարգին ընդամենը սկիզբն է շատ ավելի մեծ նախապատրաստությունների, որոնց Հայաստանը ստիպված պիտի պատրաստ լինի: Եվ սրա մեջ շատ մեծ վտանգ կա»:

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ռուսաստանցի քաղաքական վերլուծաբան Վադիմ Դուբնովը: Մեր զրուցակիցը խոսել է նոյեմբերի 24-ին թուրք-սիրիական սահմանի մոտակայքում կատարված միջադեպի՝ թուրքերի կողմից ռուսական ՍՈւ-24 ռազմական օդանավը խոցելու և դրա հետևանքով ստեղծված քաղաքական իրավիճակի մասին:

– Ձեր կարծիքով, որքա՞ն կարող է շարունակվել ռուս-թուրքական լարվածությունը:

– Շատ դժվար է ասել: Մոտակա մի քանի օրերը ցույց կտան, թե ինչպես են զարգանալու իրադարձությունները: Ամեն դեպքում կարծում եմ՝ այդ սրումը կլինի ինտենսիվ, բայց շատ կարճ, որովհետև կողմերից ոչ մեկը՝ ո՛չ Մոսկվան, ո՛չ Անկարան և ո՛չ էլ ՆԱՏՕ-ն ու Եվրամիությունը չեն կարող իրենց թույլ տալ հարաբերությունների երկարատև սրում: Ռուսաստանն ու Թուրքիան կհավաքեն բոլոր հայրենասիրական բոնուսները, որից հետո կսկսվի հարաբերությունների դանդաղ կարգավորումը, եթե հանկարծ չպատահի անսպասելի մի բան: Պատահականության աստիճանը շատ բարձր է, որովհետև այն, ինչ եղավ, առաջին հերթին Մոսկվայի սխալն է, որից նա ապահովագրված չէ:

– Ի միջի այլոց, դեպքից հետո Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ չի ցանկանում սրել հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ ռուսական ՍՈւ-24-ի միջադեպի պատճառով, իսկ Վլադիմիր Պուտինը, նախագահի մամուլի քարտուղարի խոսքով, «ընդգծել է հետևանքների անխուսափելիությունը՝ թուրքական կողմի այսպիսի ոչ բարեկամական քայլերից հետո», բայց խոսքը ռազմական հետևանքների մասին չէ:

– Այո, Ռուսաստանը դադարեցրել է համագործակցությունը Թուրքիայի հետ ռազմական ոլորտում: Այսօր ևս մի հայտարարություն է արել Պեսկովը՝ ասելով, թե Մոսկվան ուզում է վերլուծել այն ամենն, ինչ եղավ, հետո նոր որոշումներ կայացնել: Այսինքն, երկու կողմերն էլ ազդանշաններ են իրար ուղարկում այն մասին, որ պատրաստ են նվազագույնի հասցնել հետևանքները:

– Շատ կարծիքներ հնչեցին, թե Ռուսաստանն անգամ պատերազմ կարող է սկսել Թուրքիայի դեմ: Այս տեսանկյունից, Ռուսաստանը որևէ ռազմական պատասխան կտա՞ Թուրքիային:

– Ոչ, կարծում եմ, որ Ռուսաստանը պարզապես կընդգծի իր պատրաստակամությունը դիմելու մարտական հերոսությունների, սակայն այդ հերոսություններին գործն, իհարկե, չի հասնի: Իմ կարծիքով՝ որոշակի համաձայնություն ձեռք կբերվի թռիչքների սահմանազատման վերաբերյալ: Թուրքիայի բանակցային դիրքորոշումը ոչ թռիչքային գոտին է, իսկ Ռուսաստանինը՝ իրավունքը թռչելու այնտեղ, որտեղ նա կցանկանա: Ըստ իս՝ կողմերը կհասնեն փոխզիջման այս երկու դիրքորոշումների միջև:

– Իսկ ինչո՞վ է այս դեպքը վտանգավոր Հայաստանի համար: Ի՞նչ է սպառնում Հայաստանին: Ինչի՞ն մենք պիտի պատրաստ լինենք:

– Ես վախենում եմ, որ ձեզ հայտարարեն հաղթանակած, հերոս ժողովուրդ, որն այս ծանր պահին ուս-ուսի կանգնել է Ռուսաստանի կողքին: Եվ որքան ես հասկանում եմ, Հայաստանի միացումը ՀՕՊ ընդհանուր համակարգին ընդամենը սկիզբն է շատ ավելի մեծ նախապատրաստությունների, որոնց Հայաստանը ստիպված պիտի պատրաստվի, քանի որ դժվար թե Հայաստանը կարողանա որևէ ձևով առարկել: Եվ սրա մեջ, իմ կարծիքով, շատ մեծ վտանգ կա:

– Ամերիկացի որոշ փորձագետներ ասում են, թե Մոսկվան կարող է ներգրավել Սիրիայի հայերին և Երևանին սիրիական հակամարտության մեջ՝ Ռուսաստանի կողմից: Ինչպե՞ս սա կմեկնաբանեք:

– Ես չեմ կարծում, որ այնտեղ այնքան շատ հայեր կան, որպեսզի կարողանան լրջորեն խոսել դրա մասին: Չեմ կարծում, թե հայերը պատրաստ են լրջորեն պատերազմել Սիրիայում, որովհետև մենք գիտենք սահմանամերձ շրջաններում բնակվող քրդերին, թուրքմեններին, բայց ես երբեք չեմ լսել այդ շրջանում (Լաթաքիայում,-Ա.Ս.) ապրող հայերի ռազմական մտադրությունների կամ ունակությունների մասին:

– Թուրքական ռազմական ուղղաթիռները բոլորովին վերջերս ներխուժեցին Հայաստանի օդային տարածք, որը գնահատվեց որպես շատ լուրջ միջադեպ: Այսօր Թուրքիան կարող է սրել իրավիճակը նմանատիպ քայլով, որովհետև մենք գիտենք, որ Թուրքիան Հայաստանն ընկալում է՝ որպես Ռուսաստանի ռազմական և քաղաքական դաշնակից:

– Դա կախված կլինի նրանից, թե ինչպես կզարգանան իրադարձությունները հետագայում: Սկզբունքորեն կամ տեսականորեն ես չեմ բացառում որևէ դրամատիկ զարգացում ապագայում, որովհետև այսօր երկու կողմերն էլ շատ ծայրահեղ են իրենց դրսևորում, երկուսն էլ կարող են սխալվել, և փոխադարձ սխալները կարող են բերել նրան, որ կկատարվեն անկանխատեսելի իրադարձություններ: Բայց սա ավելի շատ տեսականորեն եմ գնահատում: Իսկ գործնականում այն, ինչ եղավ երեկ, առիթ կդառնա լուրջ բանակցությունների և պայմանավորվածությունների:

– Եվ վերջին հարցը. ընդհանրապես Ռուսաստանի և Թուրքիայի այս դիմակայությունն ավելի շատ ռուս-թուրքակա՞ն, թե՞ Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերությունների համատեքստում պետք է դիտել:

– Երկու պատասխան կա, որից մեկը, այսպես ասած, համակարգային է: Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները վատթարանում էին, բայց վատթարանում էին վերահսկելի և կանխատեսելի ձևով: Պարզ էր, թե ինչու են այդ հարաբերությունները փչանում, պարզ էին պատճառները, և երկու կողմերն էլ գիտեին այն սահմանը, որը չի կարելի անցնել։ Բայց Թուրքիան երեկ առաջ ընկավ իրադարձություններից, և դա չկար երկու կողմերի ծրագրերում դեռ 2-3 շաբաթ առաջ:

Այս միջադեպը չի տեղավորվում Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների համակարգային զարգացման մեջ: Հենց այդ պատճառով հիմա երկու կողմերն էլ կփորձեն նվազագույնի հասցնել սրումը, ոչ թե այս դեպքը երկու երկրների հարաբերությունների պատմությունից հանելու, այլ դրա նշանակությունը նվազեցնելու նպատակով, որպեսզի վերադառնան իմ կողմից նշված՝ հարաբերությունների վերահսկելի և համակարգային վատթարացմանը:

Նույնը վերաբերում է ՆԱՏՕ-ին, որովհետև որևէ մեկը չի ուզում արմատապես վատթարացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Թեև սկզբունքորեն երեկվա կատարվածը կարող է ստիպել ՆԱՏՕ-ի որոշ երկրների էլ ավելի զգուշանալ Ռուսաստանից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում