Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի անդամ, աշխարհի նախկին չեմպիոն Նազիկ Ավդալյանն աշխարհի առաջնության «B» խմբում զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը:
Հյուսթոնում քաղաքում ընթացող աշխարհի առաջնությունում 69 կգ քաշային Նազիկ Ավդալյանը հանդես էր գալիս «B» խմբում: Պոկում վարժությունում նա բարձրացրեց 105 կգ, իսկ հրում վարժությունում՝ 125 կգ:
Երկամարտի՝ ընդհանուր 230 կգ արդյունքով Ավդալյանը «B» խմբում զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը:
Նոյեմբերի 27-28-ին մեդալների համար կպայքարեն 75 կգ քաշային Սոնա Պողոսյանը և Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ):
ՀԱՕԿ մամլո ծառայություն
Լուսանկարը՝ ՀԱՕԿ պաշտոնական կայքի