Tuesday, 23 04 2024
23:18
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
21:51
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
21:25
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ
Փաշինյանի պատասխանն Էրդողանի շանտաժին
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ
Իջևանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերը կոպիտ խախտած «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ

Ո՞վ է ահաբեկչություն պլանավորում Հայաստանում. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Երեկ Ազգային անվտանգության ծառայության կողմից Երևանում հանցավոր խմբի բացահայտումն առնվազն տեղեկատվության հրապարակմանը հաջորդած առաջին ժամերին, իսկական շոկ ու տագնապ էր առաջացրել հասարակության շրջանում: Մինչ հայտնի կդառնար, որ ձերբակալվածները հայեր են, այդ թվում՝ սփյուռքահայեր, մարդկանց մեծ մասը սարսափահար մտածում էր, որ բացահայտված խմբավորումը կապ ունի «Իսլամական պետության», ԴԱԻՇ-ի հետ, և, որ այդ խմբավորման կողմից պլանավորված ահաբեկչական գործողությունները կարող էին լինել աշխարհում իրականացվող նմանատիպ ակտերի շարունակությունը:

Տագնապն ու խուճապը որոշակիորեն հանդարտվեց այն բանից հետո միայն, երբ տեղեկություններ հաղորդվեցին, որ բացահայտված խմբի անդամները կարող էին կապված լինել հայաստանյան ընդդիմադիր քաղաքական ուժերից մեկի հետ: Թե որքանով է այդ տեղեկությունը հավաստի, պարզ կդառնա առաջիկայում:

Առաջիկայում պարզ կդառնա նաև՝ որքանով է դա համապատասխանում իրականությանը և որքանով կարող է լինել շահարկում՝ ներքաղաքական ինչ-ինչ խնդիրներ լուծելու համար: Դա բոլորովին այլ խնդիր և այլ խոսակցության թեմա է: Երեկվա առավոտյան մի քանի ժամերը ցույց տվեցին, որ Հայաստանը գոնե հոգեբանական առումով պատրաստ չէ ահաբեկչությանը, այն առումով, որ նման դեպքերը մեր հասարակության համար շատ հեռու են թվում, դրանց մեր հասարակությունն առնչվում է միայն հեռուստատեսությամբ հնչող լրատվության մակարդակում:

Մինչդեռ ներկայիս աշխարհաքաղաքական զարգացումները, Հայաստանի աշխարհագրական դիրքն ու աշխարհաքաղաքական ընտրությունը ստեղծել են մի իրավիճակ, որում, դժբախտաբար, Հայաստանը կարող է դառնալ նաև միջազգային ահաբեկչության թիրախ:

Դրան, առաջին հերթին՝ նպաստում է Հայաստանի իշխանությունների անմնացորդ նվիրվածությունը Ռուսաստանին, ով Սիրիայում պայքարում է ահաբեկիչների դեմ՝ հընթացս կամ առաջին հերթին՝ լուծելով իր՝ հակաահաբեկչական պայքարի հետ կապ չունեցող խնդիրները: Այդ ճանապարհին Ռուսաստանը կանգ չի առնում ոչնչի առաջ և խտրություն չի դնում միջոցների մեջ: Ու դժբախտաբար, Հայաստանը ցանկացած պահի կարող է դառնալ «միջոց»՝ Ռուսաստանի կողմից այս կամ այն աշխարհաքաղաքական հարցը լուծելու համար:

Ընդ որում, ռուսներն այնքան ազնիվ են, որ չեն էլ թաքցնում դա: Օրինակ, նախօրեին Ռուսաստանի իշխանության «հաստիքային ծաղրածու» Վլադիմիր Ժիրինովսկին բառացիորեն հայտարարել է հետևյալը. «Թուրքիայի հարցերը լուծել է պետք, սակայն դա պետք է անել ուրիշների ձեռքերով: Հայերն ատում են թուրքերին, և, եթե մենք թույլ տանք ազատագրել իրենց արևմտյան տարածքները, սիրով դա կանեն:

Հայերը դա արդեն արած կլինեին 1918 թվականին, սակայն այդ ժամանակ Ռուսաստանը չօգնեց հայերին»: Բնականաբար, այս անհեթեթ հայտարարությունը մեծ ոգևորություն կարող է առաջացնել հայ հասարակության շրջանում: Բայց ակնհայտ է, որ սա վտանգավոր, չափազանց վտանգավոր հայտարարություն է, քանի որ, կրկնում ենք, Ժիրինովսկին իր խամաճիկությամբ իրականում արտահայտում է Կրեմլի տեսակետները: Այնպես որ, ներքին ահաբեկչության դեմ պայքարին զուգահեռ ու գուցե դրանից առաջ՝ Հայաստանի իշխանությունն այսօր պետք է ինտենսիվ պայքար մղի ֆիզիկական ահաբեկչություններից ոչ պակաս վտանգավոր՝ նման «ահաբեկչական ակտերի» դեմ:

Այո, այս և նման՝ հայ հասարակության համար հաճելի, բայց քաղաքականապես չափազանց վտանգավոր հայտարարությունները Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ կիրառվող ահաբեկչական գործողություններ են, որոնց հետևանքները չեն արտահայտվում ֆիզիկական պայթյունների տեսքով, որովհետև դրանք Հայաստանը՝ որպես պետություն, պայթեցնելու նպատակ հետապնդող ակտեր են»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում