Friday, 19 04 2024
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Ռուսներին կրկին պետք է եկել Հայոց ցեղասպանությունը

Ռուսական «Ինտերֆաքս» գործակալությունը երեկ լուր տարածեց, որ ՌԴ Պետդումայի «Սպրավեդլիվայա Ռոսիա» խմբակցության մի քանի պատգամավորներ, այդ թվում և խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը ներկայացրել են օրենքի նախագիծ, որով առաջարկում են քրեականացնել Հայոց ցեղասպանության ժխտումը:

Ըստ օրենքի նախագծի՝ Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրությունում 1915-1922թթ. տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ժխտումը կամ արդարացումը պատժվելու է տուգանքով մինչ 300 հազար ռուբլու չափով, կամ ազատազրկմամբ մինչև 3 տարի ժամկետով: Եթե նույն հանցագործությունը կատարվել է ԶԼՄ-ի կիրառմամբ, ապա տուգանքի առավելագույն չափը դառնում է 500 հազար ռուբլի, իսկ ազատազրկման ժամկետը՝ 5 տարի: Այս նախագիծը ռուս խորհրդարանականների առաջին, այսպես կոչված, պրոհայկական քայլը չէ. Լիբերալ ժողովրդավարական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին էլ հայտարարել է, որ պետք է օգնել հայերին Արևմտյան Հայաստանին տիրանալու հարցում:

Սա թուրքական օդուժի կողմից Սիրիայի սահմանին Սու-24 օդանավի խոցման Ռուսաստանի պատասխանն է: Ռուսները որոշել են օգտագործել Հայոց ցեղասպանությունն ու հայերին՝ թուրքերից վրեժխնդիր լինելու հարցում: Օգտագործել այնպես, ինչպես, օրինակ, օգտագործում են թուքական հավի մսի կամ բանջարեղենի համար ներմուծման արգելք սահմանելով:

Հայաստանում ռուս պատգամավորների քայլերը կարող են ոգևորություն առաջացնել, և շատերը կարող են համարել, որ թուրք-հայկական հակամարտության մեջ հիմա մենք ունենք հզոր դաշնակից՝ ի դեմս Ռուսաստանի, կամ մենք կարող ենք օգտվել Ռուսաստանի և Թուրքիայի հակամարտությունից: Բայց դաշնակիցներն ու բարեկամները երևում են այն ժամանակ, երբ դու ինքդ ես դժվարության մեջ, և ոչ թե այն ժամանակ, երբ ինչ-որ մեկը ուզում է օգտագործել քեզ իր հաշիվները իր թշնամու հետ պարզելու համար:

Անցյալ տարի համարյա այս նույն օրերին հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական զինուժի կողմից խոցվեց հայկական ուղղաթիռ: Ուղղաթիռի հայ օդաչուները զոհվեցին և նրանց դիակները հնարավոր եղավ դեպքի վայրից տարհանել միայն մի քան օր անց: Ադրբեջանցիները, ինչես հիմա թուրքերը, պնդում էին, որ ուղղաթիռը հատել է շփման գիծը, իսկ հայկական կողմը պնդում էր, որ ուղղաթիռը չի հատել շփման գիծը և առավել ևս զինված չի եղել հարձակողական զինատեսակներով, հրթիռներով և որևէ վտանգ չի ներկայացրել ադրբեջանական կողմի համար: Ադրբեջանցիները հայկական ուղղաթիռը խոցել էին ուժի ցուցադրության համար՝ համարելով, որ դա մի չտեսնված հերոսություն է:

Ինչպե՞ս արձագանքեց Ռուսաստանը հայկական ուղղաթիռի խոցմանը՝ բացարձակապես ոչ մի կերպ: Ռուսները հարկ չհամարեցին պաշտոնական մակարդակով դատապարտել ուղղաթիռի խոցումը, դատապարտել Ադրբեջանի կողմից դրսևորված անիմաստ հարձակողականությունը, դիակները տարհանելու համար հնարավորություն չտալու փաստը: Ռուսաստանում համարեցին, որ իմաստ չունի հայկական ուղղաթիռի և զոհված հայ օդաչուների պատճառով վատացնել հարաբերությունները Ադրբեջանի հետ:

Մինչդեռ հիմա հայ տարբեր պաշտոնյաներ՝ սկսած ռազմականից մինչև խորհրդարանական, իրենց պարտքն են համարում դատապարտել ռուսական ինքնաթիռի խոցումը՝ դրանով իրենց հավատարմությունը դրսևորելով Ռուսաստանի նկատմամբ: Ի՞նչ է՝ հայկական ուղղաթիռը խոցելը թույլատրելի է, ռուսական ինքնաթիռը ո՞չ, թե՞ ռուս զոհված օդաչուի արյունը ավելի կարմիր է հայ օդաչուների արյունից: Մեր պատասխանը պետք է լիներ համարժեք Ռուսաստանի մեր հանդեպ դրսևորած վերաբերմունքին:

Կամ՝ ինչու ենք մենք թույլ տալիս, որ ռուսները այսօր 1,5 միլիոն հայ զոհերի արյունը դարձնեն խաղաքարտ Թուրքիայի դեմ իրենց հարաբերություններում: Կարելի է վստահորեն ասել, որ Թուրքիան և Ռուսաստանը մոտ ապագայում կկարգավորեն իրենց հարաբերությունները, և միանգամից կմոռանան ինչպես Ցեղասպանության, այնպես էլ Արևմտյան Հայաստանի մասին: Այդ ժամանակ, երբ մենք հերթական անգամ քցված ու խաբված կլինենք, ոչինչ չի մնա, քան ասել, որ չկան մշտական բարեկամներ և թշնամիներ, այլ կան մշտական շահեր, և ռուսների մշտական շահը իրենց համար ավելի կարևոր է, քան Հայաստանն ու Հայոց ցեղասպանությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում