Saturday, 20 04 2024
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել

«Ոչ»-ի ճակատը խայտաբղետ է. նրանք ընդհանուր հայտարար չունեն. ՀՅԴ ԳՄ անդամ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՅԴ ԳՄ անդամ Արսեն Համբարձումյանը:

– Հանրաքվեին հաշված օրեր են մնացել: Ինչո՞ւ Դաշնակցության «այո»-ն առանձնացավ Հանրապետականի «այո»-ից, արդյո՞ք սա ավելի արդյունավետ տարբերակ է «այո»-ի քարոզչության համար:

– Մենք մեր ասելիքը, մոտեցումներն ու հիմնավորումներն ունենք, որոնք ավելի ճիշտ է առանձնաբար ներկայացնելը: Մենք ունենք մեր էլեկտորատը, կարծում եմ՝ յուրաքանչյուր քաղաքական ուժ իր ասելիքը պիտի առաջին հերթին փոխանցի իր էլեկտորատին, իր համակիրներին, այս առումով առանձին ձևաչափով քարոզարշավի իրականացումը, կարծում եմ, շատ ավելի արդյունավետ է: Բացի դրանից՝ չմոռանանք, որ Հանրապետականն այսօր իշխող քաղաքական ուժն է, իսկ ՀՅԴ-ն սահմանադրական բարեփոխումների հարցով նույնական մոտեցում ունի Հանրապետական կուսակցության հետ, բայց ընդդիմադիր քաղաքական ուժ է: Բազմաթիվ այլ հարցերում մենք ունենք մեր առանձին մոտեցումները և մեր հստակ տեսլականները, որոնք տարբերվում են իշխող քաղաքական ուժի մոտեցումներից:

– Դուք լինում եք մարզերում, հասարակ քաղաքացին, որ այսօր բազմաթիվ խնդիրներ ունի, արդյո՞ք հետաքրքրված է սահմանադրական փոփոխություններով:

– Իմ տպավորությամբ՝ վիճակը հետևյալն է. մեր քաղաքացիների մի զգալի մասի մոտ կա անտարբերություն և անվստահություն: Երբ հիմնավոր, փաստարկված ներկայացնում ենք, թե ինչ փաստաթուղթ է ներկայացված հանրաքվեի և ինչ ակնկալիքներ կարելի է ունենալ, բազմաթիվ գիտակից քաղաքացիների մոտ հստակ պատկերացում է ձևավորվում, թե ինչի մասին է խոսքը, և կարծում եմ՝ քարոզարշավն այս առումով իր նպատակին, անշուշտ, ծառայել է: Բազմաթիվ քաղաքացիներ իրենց առօրյա հոգսերը, ծանրագույն խնդիրերը նկատի ունենալով՝ շատ տրամաբանական հարց են ուղղում այն մասին, թե ինչպես կփոխվի իրենց կյանքը սահմանադրական բարեփոխումների արդյունքում: Մենք, բնականաբար, մեզ իրավունք չենք վերապահում ոսկե սարեր խոստանալու: Պարզ, հստակ ներկայացնում ենք մեր քաղաքացիներին, որ սահմանադրական բարեփոխումներն ընդունվելու պարագայում ունենում ենք հնարավորություն մեր կյանքը քայլ առ քայլ բարելավելու, պետք չէ ակնկալել, որ շատ արագ և էական տեղաշարժեր կլինեն մեր քաղաքական, տնտեսական, սոցիալական կյանքում: Բայց մեր խորին համոզմամբ՝ հնարավոր է երկիրը դնել ճիշտ զարգացման ռելսերի վրա, ունենալ շարունակական առաջընթաց և տեսանելի արդյունքներ:

– «Ոչ»-ի մի քանի նախաձեռնություններ են ձևավորվել: Դուք ձեզ ռեալ ընդդիմություն համարո՞ւմ եք «ոչ»-ին և ուժերի հավասարակշռություն տեսնո՞ւմ եք արդյոք:

– Մենք ի սկզբանե նշել ենք և շեշտում ենք այն հանգամանքը, որ սահմանադրական բարեփոխումների հարցում «այո»-ի և «ոչ»-ի ջրբաժանը բնավ չի անցնում ընդդիմության և իշխանության ջրբաժանով: Բազմաթիվ ընդդիմադիր քաղաքական ուժեր պաշտպանում են սահմանադրական բարեփոխումների փաթեթը, և կան քաղաքական ուժեր, որոնք հանդես են գալիս «ոչ»-ի քարոզչությամբ: Սա բնավ չի նշանակում, որ ովքեր հանդես են գալիս բարեփոխումների օգտին, նրանք պրոիշխանական են կամ դադարում են ընդդիմադիր լինելուց: Տեսլականների, տեսակետների տարբերություն կա: Մեր խորին համոզմամբ՝ այսօր մենք ունենք մի իրավիճակ, որը հեշտությամբ չի տրվել. սահմանադրական բարեփոխումների փաթեթի վրա տևական, տքնաջան աշխատանք է տարվել, մենք 2 տարի գործուն մասնակցություն ենք ունեցել այս փաթեթի մշակման գործում և այն համարում ենք առաջին հերթին մեր ձեռքբերումը, այդ պատճառով մենք վճռականորեն «այո» ենք ասում և հստակ հիմնավորումներ ունենք:

«Ոչ» ասողների ճամբարը բավականին խայտաբղետ է, մի քանի նախաձեռնություններ են, մի մասը «ոչ» է ասում՝ պատճառաբանելով, որ նախաձեռնությունը հանրապետության նախագահինն է, ասում են, որ գործող նախագահի հանդեպ անվստահություն ունեն, նրա ցանկացած նախաձեռնություն չի կարող լավը լինել: Այս տրամաբանությունը մեզ համար անհասկանալի է: Այս տրամաբանությամբ, փաստորեն, եթե հանրապետության նախագահն ասում է՝ 2×2=4, պետք է սկսենք կասկածի տակ առնել բազմապատկման աղյուսա՞կը:

Մյուս քաղաքական ուժերի մոտեցումները քաղաքական ենթատեքստի առումով ինձ համար հասկանալի են. պարզ է, որ այդ քաղաքական ուժերն այս պրոցեսը սկսելով՝ փորձում են ռեսթարթի ենթարկել իրենց ուժերը և նախապատրաստվել հաջորդ խորհրդարանական ընտրություններին: Բայց այն հանգամանքը, որ իրենք ընդհանուր հայտարար չունեն, իրենց համար էլ պարզ չէ, թե «ոչ»-ն ինչով է պայմանավորված, և տարբեր հիմնավորումներ են ներկայացնում, դա արդեն իսկ խոսում է «ոչ»-ի բովանդակության մասին:

Մեր գնահատմամբ՝ վիճակը հետևյալն է. գործող իշխանությունն այնքան ուժեղ չէ այսօր Հայաստանում, որ տեսանելի կտրվածքով կարողանա պահպանել ամբողջ իշխանությունը, այսօր պատրաստ է մի մասը զիջել, և ընդդիմությունն էլ այնքան ուժեղ չէ, որպեսզի ամբողջ իշխանությունը վերցնի: Կարծում եմ, որ կոմպրոմիսը այստեղ պիտի ձևավորվի: Մյուս տարբերակները՝ օր առաջ իշխանափոխություն իրականացնելը և ամենատարբեր ամսաթվերի մասին խոսելը, մեղմ ասած, իրատեսական չեն: Ժողովրդին սին խոստումներ են տալիս, որ սահմանադրական բարեփոխումների փաթեթին «ոչ» ասելով՝ հնարավոր է Հայաստանում իշխանափոխություն իրականացնել:

– Նույնիսկ եթե «ոչ»-ն անցնի, հնարավոր չի՞ լինելու:

– Եթե, օրինակ, հանրաքվեի ժամանակ «ոչ»-ը գերիշխի, ի՞նչ է լիելու. հանրապետության նախագահը և ՀՀԿ-ն կարող են շատ հանգիստ ասել՝ ժողովո՛ւրդ ջան, մենք ականջալուր եղանք ընդդիմության տարիներ շարունակ հնչեցրած բարեփոխումների կոչին, փորձեցինք բարեփոխումներ իրականացնել, ասացինք, որ պատրաստ ենք իշխանության մի մասը զիջել և ձևավորել ընդդիմություն-իշխանություն միասնական քաղաքական համակարգ, բայց ձեր կամքն է, և դուք ասել եք՝ «ոչ»:

– Այդքան սիրալի՞ր կգտնվեն մեր իշխանությունները՝ ըստ Ձեզ:

– Դրանից հետո տեղի կունենան 17թ. խորհրդարանական ընտրությունները՝ այս նույն ընտրական համակարգով՝ մեծամասնական և համամասնական, Հանրապետական կուսակցությունը նորից կունենա մեծամասնություն, և մենք կունենանք նույն կոտրած տաշտակը: Եվ այդ նույն ընդդիմադիրներից որևէ մեկը բարոյական իրավունք չի ունենա ասելու, թե Սերժ Սարգսյանը կամ Հանրապետական կուսակցությունը ինչու է այս ընթացքը շարունակում:

– Բայց իշխանություններն այդքան հեշտությամբ կհամակերպվե՞ն պարտության հետ, թե՞ ամեն դեպքում հնարավոր է, որ հանրաքվեն ոչ այդքան լեգիտիմ անցկացվի: Դուք, որպես ընդդիմադիր քաղաքական ուժի ներկայացուցիչ, ունե՞ք վստահություն, որ դեկտեմբերի 6-ի հանրաքվեն իշխանություննեը չեն փորձի կեղծել:

– Մենք, իբրև քաղաքական ուժ, շահագրգիռ ենք և ամեն ինչ անելու ենք, որպեսզի հանրաքվեն անցնի թափանցիկ, արդար ընտրական համակարգի շրջանակում: Երաշխիքներ չենք կարող տալ, որովհետև մեր ունեցած ռեսուրսներն այնքան են, ինչքան որ օրենքը մեզ թույլ է տալիս: Ճիշտ կլինի, որ բոլոր քաղաքական ուժերը, ովքեր որ իրենց պատասխանատու են զգում մեր ժողովրդի և երկրի առջև, բացի խոսելուց, փորձեն իրենց ռեսուրսներով հենց տեղամասերում մինչև հանրաքվեն և հանրաքվեի օրը գործուն դերակատար լինել և փորձեն կանխել տեսականորեն հնարավոր բոլոր կեղծիքները:

– Այսինքն՝ ընտրակեղծիքները կանխելու հարցում «Ոչ»-ի հետ միասնակա՞ն կլինեք:

– Կարծում եմ՝ Դաշնակցությունը այդ առումով կասկածելու առիթ երբեք չի տվել, այս մասին կվկայեն նաև մյուս քաղաքական ուժերը: Հաճախ ոչ միայն մեր քվեն ենք պաշտպանել, այլ պաշտպանել ենք նաև այլոց քվեն, ովքեր որ պիտի պաշտպանեին իրենց քվեն, բայց իրենց ներկայացուցիչները տեղում չեն եղել կամ պատշաճ բարձրության վրա չեն եղել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում