Ընդունել Ընտանեկան բռնությունը կանխարգելող օրենքը: Այս պահանջով գենդերային բռնության դեմ պայքարի 16-օրյակի շրջանակներում «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» այսօր իրականացրեց իրազեկման քարոզարշավ: Հավաքվածները երթով Կասյան-Կոմիտաս խաչմերուկից շարժվեցին դեպի կառավարության շենք:
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա»-ի կազմակերպած ակցիան հետապնդում է միանգամից մի քանի նպատակ:
Զառա Հովհաննիսյանի խոսքերով նմանատիպ ակցիաներ կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ չի ընդունվել Ընտանեկան բռնությունը կանխարգելող օրենքը: