Tuesday, 16 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

4 մարզիչ էինք ուղարկել Հոլանդիա՝ վերապատրաստվելու․ խանութից կոնֆետ գողացան․ Ռուբեն Հայրապետյան

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է նաև Հայաստանի հավաքականի խնդիրներին․

«Երբեք չի եղել, որ այս կամ այն մարզչին պարտադրեմ որևէ ֆուտբոլիստի չհրավիրել հավաքական։ Ալբանիայի հետ խաղից առաջ, այո, մարզչին խորհուրդ տվեցի երկու ֆուտբոլիստի չհրավիրել։ Ֆրանսիայի խաղին Ռոբերտ Արզումանյանն ու Յուրա Մովսիսյանը խաղից 3 ժամ առաջ հրաժարվել էին հանդես գալ հավաքականում։ Ամեն ինչ նորմալ էր։ Եթե մարզիչն ինձ լսեր, չէր խաղացնի։ Միգուցե, ավելի լավ արդյունք ունենայինք։ Մարզչին ասացի՝ այս մարդիկ ուղղակի չեն ցանկանում խաղալ։ Ալբանիայի խաղից առաջ նրանց ասացի, եթե ցանկություն չունեք խաղալու, մի խաղացեք, վնասվածքը պատճառ չդարձնեք։ Ունենք 2-3 տաղանդավոր ֆուտբոլիստ, մնացածն էնտուզիազմով երկրի պատվի համար խաղացող ֆուտբոլիստներ էին։ Հիմա տեսեք՝ ինչ է կատարվում։ Ամեն խաղի որքան կիլոմետր են վազում, հիմա քայլում են։ Կառլեն Մկրտչյանը, նվիրված խաղում էր։ Պորտուգալիայի խաղին փախավ խաղից։ Վնասվածք չէր ստացել, ընկավ, ոտքը բռնեց ու փախավ։

Հավաքականում միասնություն չկա, բայց դրա մեղավորը Հայրապետյանը չէ։ Մեղավորը մեծամտությունն է խաղացողների, հայկական հիվանդությունը։ Հենց արտասահմանում պայմանագրեր կապեցին, հարստացան, մոռացան ֆուտբոլը։ Ի՞նչ կարող է անել Հայրապետյանը, երբ որոշ խաղացողներ միլիոնանոց պայմանագրեր են կնքել ու նստել պահեստայինների նստարանին՝ կարպագահության խախտման, ոչ ֆուտբոլային արարքներ անելու համար․․․ Բայց դա երբեք չի կարող վերաբերել Հենրիխ Մխիթարյանին, Գայել Անդոնյանին, Արթուր Սարկիսովին, ովքեր նվիրյալներ են։

Ի՞նչ լեզվով խոսեմ Յուրա Մովսիսյանի հետ, որ ֆուտբոլ խաղա՝ մեծ ֆուտբոլ խաղալու բոլոր հնարավորություններն ունենալով։ Չի ուզում ֆուտբոլ խաղալ։ Ցավում եմ Արազի համար, ով վնասվածքից ապաքինվելուց հետո որոշ խնդիրներ ունի մարզիչների հետ, բայց ֆուտբոլ խաղալու մեծ ցանկություն ունի, պրոֆեսիոնալ է։

Պայմանագիր են կքում, գումարներ ստանում, թանկարժեք մեքենաներ վարում ու դա համարում են իրենց կարիերայի պիկը։ Պետք է ունենանք 30 հավասարազոր ֆուտբոլիստ։ Դա է ելքը։ Պետք է հասնենք նրան, որ հավաքականում անփոխարինելի ֆուտբոլիստ չլինի։ Այլապխես այս ֆուտբոլիստներով ու այս մտածելակերպով ճանապարհ չունենք գնալու։ Ուզում եք՝ Կապելոյին բերեք։ Էդգար Մանուչարյանին համարել եմ վերջին 25 տարվա Հայաստանի ամենատաղանդավոր ֆուտբոլիստը՝ իր որակներով։ Կարգի հրավիրելու ձևերից մեկը հավաքականից հեռացնելն է։ Հիշու՞մ եք՝ ինչ արեցին երկրպագուները։ Էդգար Մանուչարյանից ես չեմ հրաժարվի, ես այնքան ներդրում ունեմ նրանում՝ սկսած երբ նա 6 տարեկան էր։

Այժմ Արգենտինայում լավ հայ ֆուտբոլիստ կա, բայց ասում է՝ հայ չեմ։ Մի քանի անգամ փորձել ենք համոզել։ Բարձրակարգ ֆուտբոլիստ է և հրավերի է սպասում Արգենտինայի հավաքականից։ Տարօրինակ ազգանուն ունի, բայց հայ է (ժպտում է)։

Պատանեկան ու երիտասարդական հավաքականներում կան լավ ֆուտբոլիստներ, բայց ֆուտբոլը 11 հոգու խաղ է։ Օրինակ Հենրիխ Մխիթարյանը միայնակ ի՞նչ անի, երբ նրա հետ չեն խաղում հավասար։ Մարզիչ չունենք, որ 13 տարիկանից բարձր ֆուտբոլիստներին զարգացնեն։ 13 ՊՐՈ լիցենզիայով մարզիչ ունենք, ու՞ր են։ Միայն երկուսն են բարձրագույն խմբում ակումբ գլխավորում՝ Աբրահամ խաշմանյանն ու Վարդան Բիչախչյանը։ 4 մարզչի ուղարկեցի Հոլանդիա, գնացին խանութից կոնֆետ գողացան։ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ էինք պայմանավորվել, ասում էին լեզու իմացող մարդ ուղարկեք։ Գոնե 20 տոկոս խոսակցական անգլերեն չգիտեն։  Հրավիրեցինք հայտնի իսպանացի մասնագետի, Իսպանիայի հավաքականի երիտասարդական հավաքականի մարզչին։ Լեկցիաներ էր կարդում այստեղ, ինչ ասում էր, ասում էին գիտենք։ Ցանկություն անգամ չունեն վերապատրաստվելու։ Մի քանի հոգի են ընդամենը, որ ցանկանում են կատարելագործվել, աշխատում են իրենց վրա, բայց տեսեք՝ քանի լիցենզիա ենք տալիս․,- նշել է Հայրապետյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում