Friday, 19 04 2024
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել

«Անկեղծորեն ցավում եմ զոհված օդաչուների համար». Սերբիայի Պնախարարը՝ Թուրքիայի կործանած ինքնաթիռի մասին

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Սերբիայի Հանրապետության պաշտպանության նախարար Բրատիսլավ Գաշիչը այսօր ռազմական համագործակցության մասին համաձայնագիր ստորագրեց Հայաստանի պատպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ, որով Հայաստանն ու Սերբիան այսուհետ գործընկերներ կդառնան նաև ռազմական ասպարեզում:

«Առաջին լրատվական»-ի հարցին, թե ինչպես է Սերբիան գնահատում Թուրքիայի կողմից ռուսական ռազմական օդանավի կործանումը, Սերբիայի պաշտպանության նախարարն ասաց. «Մեր հետախուզական ծառայությունները հետևում են իրավիճակին բոլոր ճգնաժամային շրջաններում: Սերբիան ԴԱԻՇ-ի դեմ պայքարի միջազգային կոալիցիայի մաս է: Իհարկե, մենք փոքր երկիր ենք և չենք կարող այլ միջոցներով մասնակցել այդ գործողություններին՝ բացի հետախուզության ոլորտից: Եվ մենք կարծում ենք, որ ավելի լայն կոնսենսուս, համաշխարհային կոնսենսուս է պետք միջազգային ահաբեկչության, ԴԱԻՇ-ի դեմ պայքարում: Եվ ես անկեղծորեն շատ ցավում եմ զոհված օդաչուների համար»:

Լրագրողները Սերբիայի նախարարից հետաքրքրվեցին նաև Սերբիայի տարածքում գտնվող սիրիացի փախստականների մասին: «Սերբիայի տարածքով անցած 6 ամիսներին անցել է ավելի քան 500 000 միգրանտ Սիրիայից, Իրաքից և այլ երկրներից: Եվ Սերբիայի կառավարությունը, իհարկե, մարդասիրաբար է վերաբերվել այդ մարդկանց: Եվ մեզ շնորհակալ են բոլոր միջազգային հաստատություններն ու կազմակերպությունները»,-ասաց նախարարը՝ շարունակելով. «Փախստակաների հարցերով զբաղվում են Սերբիայի Հանրապետության կառավարության 3 նախարարություններ, դրանք են՝ աշխատանքի և սոցիալական քաղաքականության, ներքին գործերի և պաշտպանության նախարարությունները: Իհարկե, այդ բոլոր նախարարությունները, որոնք ես թվարկեցի, համագործակցում են այդ առումով, և մենք ինքներս դառը փորձ ենք ունեցել. ես նկատի ունեմ մեր փախստականներին Սերբիայի Հանրապետությունից և մեր նախկին տարածքի այլ պետություններից, իհարկե, Կոսովոյի Հարավսերբական երկրամասից: Հենց այդ պատճառով մենք այդ մարդկանց այնքան մարդասիրաբար ենք վերաբերվում»:

Բրատիսլավ Գաշիչի խոսոքերով՝ Սերբիան երրորդ եվրոպական երկիրն է, որով ացնում են այդ փախստականները և միայն Սերբիայում են նրանք գրանցվել: «Եվ մենք դա արել ենք բոլոր միջազգային ակտերին, Դուբլինյան կոնվենցիային համապատասխան: Ցավոք, գոյություն չունի միջազգային բազա, որով մենք կկարողանայինք ստուգել՝ արդյոք նրանց մեջ նաև ահաբեկիչնե՞ր կան»,-ասաց սերբ նախարարը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում