ՀՀ Ազգային անվտանգության ծառայության և նույն ծառայության հակաահաբեկչական (Ալֆա) վարչության և Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները Երևանում կանխել են լուրջ և մեծ հանցագործություն: Մամուլում անդրադարձ եղավ, որ այս խմբավորումը հնարավոր է կապ ունենա ընդդիմադիր ուժերից մեկի հետ: Այս մասին «Առաջին լրատվական»-ը զրուցեց «Հիմնադիր խորհրդարանի» փոխնախագահ Վարուժան Ավետիսյանի հետ:
Վարուժան Ավետիսյանը նշեց, որ բացարձակապես տեղեկություն չունի հանցախմբի և նրանց ղեկավար, սփյուռքահայ Արթուր Վարդանյանի մասին և հավելեց. «Ակնհայտ է, որ բերիական հնացած ձեռագիր է, այս խեղկատակներն արդեն ձեռքերը փրփուրներին են գցում և փորձում են տրամադրություններ ձևավորել, միգուցե նաև հնարավորություն առաջանա բռնութույններ գործադրելու: Պետք է հասկանան, որ արդեն 21-րդ դարում ենք, որ այս համակարգը սպառվել է և՛ գաղափարական առումով, և՛ պատմականորեն, և՛ ներկայացուցիչների տարիքի առումով. հին, սովետական փտած ժամանակների փտած անձինք են:
Մենք պետք է մտածենք մեր պետության ապագայի մասին, թե ինչպես ենք այս տարածաշրջանային թոհուբոհի մեջ վերապրելու, ոչ թե գոյություն չունեցող ծառայությունների շատ կասկածելի և խեղկատակային գործողությունների ու դրանց հետ կապված մութ ասեկոսեների մասին: Մենք դրանցով զբաղվելու ո՛չ ժամանակ պետք է ունենաք, ո՛չ էլ նյարդեր ծախսենք դրա վրա»:
Մանրամասները՝ տեսանյութում: