ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գնահատմամբ` թուրքական ռազմաօդային ուժերի կողմից ռուսական ռազմական ինքնաթիռի կործանումը հարված է միջազգային հանրության ջանքերին` ուղղված ահաբեկչության դեմ պայքարին:
ՀՀ պաշտպանության նախարարությունում Սերբիայի պաշտպանության նախարարի հետ համատեղ բրիֆինգի ժամանակ նման կարծիք է հայտնել Սեյրան Օհանյանը: «Այն ժամանակ, երբ միջազգային հանրությունը ջանքեր է գործադրում համախմբված պայքարելու միջազգային ահաբեկչության դեմ, կարծում եմ, որ տեղի ունեցածը հենց այդ ջանքերին հարված է»,- ասել է Օհանյանը: