Ֆրանսիայում ահաբեկչությունների կազմակերպիչ Աբդելհամիդ Աբաուդը ծրագրել էր իրականացնել ևս մեկ հարձակում փարիզյան Լա-Դեֆանս շրջանում՝ գրում է The Guardian պարբերականը:
Երեքշաբթի Փարիզի դատախազ Ֆրանսուա Մոլենը լրագրողներին հայտնել է, որ ահաբեկիչը ծրագրել էր նոյեմբերի 18-ին և 19-ին կատարել կրկնակի ահաբեկչություն Լա-Դեֆանս գործարար թաղամասում: Նա նաև ավելացրել է, որ հարձակման ժամանակ Աբաուդը մի քանի ժամ անցկացրել է մոտակա սրճարանից ոչ հեռու, որտեղ ահաբեկիչները գնդակահարել են հաճախորդներին: Նշվում է, որ ահաբեկչությունից 5 օր անց նա սպանվել է ոստիկանական ռեյդի ընթացքում:
Ֆրանսիայում շարունակվում են խուզարկություններն ու ձերբակալությունները: Փարիզի դատախազությունը մեղադրանք է ներկայացրել տղամարդուն, ում տանը ապրել են ահաբեկիչները: Մոլենի կարծիքով՝ Ջավադ Բեն Դաու անունով տղամարդը հնարավոր չէ, որ չիմանար պատրաստվող ահաբեկչության մասին: Միաժամանակ հարևանը Բեն Դաուին նկարագրում է որպես «տեղական շրջանային գանգստերի»:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Ֆրանսիայում Փարիզի հարձակումներից հետո մեղադրանք է ներկայացվել 124 ձերբակալվածների նկատմամբ: